Friday, 17 07 2026
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար

Տիպիկ ադրբեջանական, կեղծված ընտրություններ էին. Տաթևիկ Հայրապետյան

 Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկը, բազմաթիվ անհատ քաղաքացիներ, լրագրողներ ու դիտորդներ ահազանգում են մեծ թվով ընտրախախտումների մասին: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը կայացած ընտրությունները տիպիկ ադրբեջանական ու կեղծված որակեց:

«Տիպիկ ադրբեջանական կեղծված ընտրություններ էին, ակնհայտորեն բազմաթիվ խախտումներով: Շատ քաղաքացիներ էին դրա մասին ահազանգում, «Մեյդան Թի-Վի»-ն էր դրա մասին հրապարակում ամբողջ օրվա կտրվածքով, նաև «Ազատություն» ռադիոկայանի իրենց ծառայությունն էր շատ ակտիվ, ընդդիմադիր որոշ լրագրողներ էին ակտիվ «Ֆեյսբուք»-ի գրառումներով արձանագրում առկա իրավիճակը: Եղան նաև ոստիկանության բավականին բռնի միջամտություններ, որոշ ընդդիմադիր գործիչների վստահված անձանց ուղղակի բռնությամբ հեռացնում էին ընտրատեղամասերից կամ թույլ չէին տալիս նկարահանումներ կատարել, արձանագրել խնդիրները:

Ընդդիմադիր գործիչներից շատերը խոսում էին, որ ընտրացուցակներում բազմաթիվ խնդիրներ են առկա, հանգուցյալներ են քվեարկում, լցոնումներ են տեղի ունենում: Ընտրությունները հենց այդ միջավայրում էլ անցան՝ որևէ դրական քայլ չարձանագրելով Ադրբեջանի ընտրական պատմության մեջ»,- ասաց Հայրապետյանը:

Նախնական արդյունքներով՝ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 55%-ը: Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ թիվը «նկարված» է, սակայն կարող էր և ավելի մեծ լինել:

«Կարող էին նաև ավելի բարձր թիվ «նկարել», որովհետև հետաքրքրական էր, որ իրենք կարծես ժամը 12:00-ի դրությամբ մոտ 27% մասնակցություն էին արձանագրել, որն այնքան էլ հավանական չէ, երեկոյան ժամերին են մարդիկ սովորաբար ավելի շատ գնում ընտրության: Այս կեղծված ընտրությունների ֆոնին դժվար է եզրահանգումներ անել, սովորաբար ավելի բարձր է լինում մասնակցությունը: Մոտ 70 և ավելի տոկոս մասնակցություն իրենք կարողանում են ապահովել: Այդ տեսանկյունից փոքր ինչ ցածր է ցուցանիշը»,- նշեց պատգամավորը:

Տաթևիկ Հայրապետյանը հույս ունի, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդները կարձանագրեն տեղի ունեցած ընտրախախտումները և դրանք զեկույցով կներկայացնեն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում:

«ԵԽԽՎ դիտորդներից մեկն էլ հենց այն կինն էր, որ զեկույց էր պատրաստել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, բավականին սկզբունքային մի անձնավորություն, կարծում եմ և հույս ունեմ, որ այդ դիտորդները կարձանագրեն առկա խնդիրները: Նույնիսկ ԵԽԽՎ նախնական հայտարարության մեջ արդեն արձանագրել էին, որ անբարենպաստ է մթնոլորտը քարոզարշավի համար: Վաղն իրենց նախնական դիտարկումները կանեն ընտրությունների հետ կապված, իհարկե, ավելի համապարփակ զեկույցն ուշ կհրապարակվի և կներկայացվի նաև ապրիլին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ: Երբ ներկայացվի զեկույցը և խոսվի դրա մասին, մենք էլ մեր ասելիքը կունենանք: Իսկ Հայաստանի խորհրդարանում անհատ պատգամավորների առումով, իհարկե, արձանագրումներ կլինեն»,- ասաց Հայրապետյանը:

Ադրբեջանում նախանշված իբր կադրային հեղափոխության սպասելիքներին անդրադառնալով՝ պատգամավորը նշեց, որ ընտրվածների նախնական ցուցակներով այդ հեղափոխությունն այնքան էլ տեսանելի չէ:

«Նախնական տվյալներով՝ իշխող կուսակցությունը նորից զբաղեցնում է բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Մոտ 69 տեղ կզբաղեցնի այդ կուսակցությունը, բայց նաև հրապարակվել է նախնական ցուցակ՝ հնարավոր ընտրվածների: Ես համեմատություն եմ անցկացնում, և մեծ մասը նախկին խորհրդարանի ներկայացուցիչներն էին, որը փոքր-ինչ տարակուսելի է ինձ համար, որովհետև ամբողջ իմաստը հիմնականում նոր, երիտասարդ կադրերին խորհրդարան բերելու մեջ էր: Տեսնենք՝ հետագա արդյունքներն ինչ ցույց կտան, բայց այս պահին երիտասարդ դեմքեր աչքի չեն ընկնում»,- նշեց նա:

Պատգամավորը հավելեց նաև, որ նախնական տվյալներով՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեյիդովն անցել է ընտրություններում, և, հավանաբար, կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը:

«Կարծում եմ, որ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության կազմն ամեն դեպքում մեկ-երկու հոգու փոփոխություն կկրի, բայց, եթե հիշողությունս չի դավաճանում, նույնիսկ ադրբեջանցի գործընկերների հետ կարճ զրույցների ժամանակ գրեթե բոլորը նշում էին, որ առաջադրվել են այս ընտրություններում: Եթե նրանք անցնեն խորհրդարան, կտեսնենք, թե արդեն ինչպես կձևավորվի պատվիրակության կազմը, բայց կարծում եմ, որ Սեյիդովը ամեն դեպքում կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը: Թեև խելամիտ կլիներ նրան փոխելը, հաշվի առնելով նրա կապը «խավիարային դիվանագիտության» և ամբողջ «լվացքատան» գործարքի հետ կապված: Պատվիրակության մոտ քաղաքականության փոփոխություն չեմ ակնկալում ընդհանրապես»,- ասաց Հայրապետյանը:

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առկա 125 տեղի համար պայքարում էր 1321 թեկնածու, այսինքն` յուրաքանչյուր պատգամավորական մանդատի համար պայքարել է մոտ 11 հոգի:

Նորայր Շողիկյան

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում