Sunday, 12 07 2026
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

«Պետք չէ պայքարել Բելառուսի օրինակով, բայց վարչական վարույթի հարուցումն էլ խնդրի լուծում չէ»

«ՏՄՊՊՀ-ն այս քայլով փորձում է գալ այն իրական պատկերին, որն այդ ոլորտում ունենք, այսինքն՝ այսօր շաքարավազի շուկայում օրենքի պահանջով և ֆորմալ (ձևական) առումով կան մեծ թվով ներկրողներ, սակայն իրականում ներկրման ծանրակշիռ մասը շարունակում է մնալ մեկ-երկու խոշոր խաղացողների վրա․ հիմա կարծում եմ, որ ՏՄՊՊՀ-ն ուզում է փոխել այս իրականության մոդելը՝ շուկան դիվերսիֆիկացնել (ընդլայնել) այլ խաղացողներով, որն ինչպես աշխարհում ընդունված պրակտիկա՝ կարելի է ողջունելի քայլ գնահատել, բայց իհարկե պետք է սպասենք ու տեսնենք՝ որքանով դա նրանց մոտ կհաջողվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Գործատուների հանրապետական միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով մի քանի ընկերությունների նկատմամբ ՏՄՊՊՀ-ի հարուցած վարչական վարույթին։

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշմամբ՝ «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս ընդ Հոլդինգ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ էմ» և «ՍԱՍ Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։ Այս մասին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ մասնավորապես գրել է․

««Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ»։

Այս համատեքստում Գագիկ Մակարյանը նկատեց, որ միայն վարչական վարույթի հարուցումը բավարար չէ, և առկա էական խնդիրը, մեծ հաշվով, շարունակելու մնալ չլուծված։

«Որոշ ոլորտներում մոնոպոլիաներ պետականորեն չկան, բայց գործնականում դրանք լինում են հենց այն պատճառով, որ ենթակառուցվածքների պրոբլեմ ունեն այն ներկրողները, որոնք ցանկանում են խոշոր ծավալներով ներմուծում իրականացնել, այսինքն՝ այդ ներկրողը պետք է ունենա ներկրման ու պահեստավորման միջոցներ, ինչպես նաև վաճառքի ցանցեր, որպեսզի կարողանա ներկրված այդ ամբողջ ծավալն իրացնել, հակառակ պարագայում՝ այդ բիզնեսում նա միայն կտուժի և հաջորդ անգամ նման ռիսկի այլևս չի գնա»։

Նշենք նաև, որ բելառուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ օրերս ձերբակալվել են շաքարավազի բելառուսական բոլոր չորս գործարանների տնօրենները, որոնք տարբեր զարտուղի ճանապարհներով և կոռուպցիոն գործարքներով Մոսկվայում ստեղծել էին բելառուսական շաքարավազի արտահանման անօրինական սխեմա և միջնորդավորված ձևով տևական ժամանակ մատակարարումներ են իրականացրել։

Գագիկ Մակարյանը Բելառուսի այս օրինակով պայքարին կողմնակից չէ։ Նա նշում է, որ Հայաստանում այդպիսի կտրուկ քայլերի գնալը ճիշտ չի լինի։

«Ես չեմ ողջունում Լուկաշենկոյի այդ շատ կոշտ որոշումը և նման մեթոդներով մոնոպոլիաների կամ հակամրցակցային պայմանների դեմ պայքարը․ Բելառուսը կարողանում է իրեն թույլ տալ այդպիսի միջոցների դիմել, որովհետև այնտեղ ընկերությունների մեծ մասը դեռևս պետական են, և պետությունը վստահ է, որ եթե այդ հարուստ ներկրողներին պատժեն՝ կալանավորեն կամ այլ սանկցիաներ կիրառեն, ապա իրենց երկրի համար դա խնդիր չի առաջացնի, այսինքն՝ Հայաստանի նման չէ, որ յուրաքանչյուր բան ունենա մասնավոր սեփականատեր և տիրոջը ձեռք տալու դեպքում՝ նրա ներկրած այս կամ այն ապրանքի կտրուկ թանկացում կլինի, լուրջ դեֆիցիտ կառաջանա ներքին շուկայում, որը կարճ ժամանակում հնարավոր չի լինի վերականգնել, որովհետև նոր խաղացողների ի հայտ գալը խոշոր ներդրումներ, նախապատրաստական մեծ աշխատանք ու ժամանակ է պահանջում, հետևաբար, նման պարագայում Բելառուսի օրինակով պետք չէ շարժվել»,- նկատեց Մակարյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունը կարող է բաց մրցույթների և մոտիվացիոն գործիքակազմի կիրառմամբ դուրս գալ այս փակ թվացող շրջապտույտից, իսկ կոշտ մեթոդները կիրառի միայն առանձնահատուկ դեպքերում և շատ զգուշավոր ձևով։

«Այսինքն՝ պետությունը ինքը կարող է տարբեր միջոցներով հետաքրքրություն, շահագրգռվածություն առաջացնել այն ներդրողների մոտ, որոնք ի զորու կլինեն ներմուծման համար անհրաժեշտ վերոնշյալ այդ ողջ համակարգը ձևավորել, այդ քանակի ներմուծում իրականացնել, սակայն եթե խաղի մեջ այլ մարդիկ չեն մտնում կամ չեն ցանկանում մտնել, ուրեմն դնել արհեստականորեն կրճատել ներմուծման ծավալները, կամ պարտադրել ներմուծողին այլևս այդ քանակի ներմուծում չանել, ինչ է թե նա այլևս մոնոպոլիստ չլինի՝ աբսուրդ է, և նույնը վերաբերում է բենզինի, հացահատիկի, փայտանյութի, շինանյութի և բազմաթիվ այլ ապրանքատեսակների շուկաներին, հետևաբար, այստեղ պետության գործառույթը միայն շուկաների կարգավորումն է»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում