Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Պետական մասշտաբով կազմակերպված հանցագործության համար որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ. Օֆշորի գործով մեղադրյալը՝ ազատության մեջ

«Միտումնավոր, ծրագրված կերպով, պետական մակարդակով ինձ թալանեցին, սնանկացրին, իսկ իրենք հիմա առոք-փառոք ազատության մեջ են։ Աշոտը բանտից դուրս է եկել, Տիգրան Սարգսյանը բարձր պաշտոն է զբաղեցնում, դե Կճոյանն էլ բոլորը գիտեն։ Այս ամբողջ պատմությունից միակ տուժողը ես էի, ով հայրենասիրությունից դրդված իր ամբողջ ունեցածը դրեց գրավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց օֆշորային սկանդալի գործով տուժած՝ գործարար Փայլակ Հայրապետյանը՝ անդրադառնալով նույն գործով դատապարտված Աշոտ Սուքիասյանի ազատության մեջ հայտնվելու լուրին։

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը այս գործով առանցքային մեղադրյալն էր։ Նա 2017 թվականին Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ դատապարտվեց 16 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի, և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու:

Աշոտ Սուքիասյանը Հայրապետյաններին ոչ մի կոպեկ չի վերադարձրել։ Փայլակ Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նա 6 տարի անազատության մեջ մնալուց հետո հարկայինի հետ ունեցած հաշիվները փակել է և հայտնվել է ազատության մեջ։

Աշոտ Սուքիասյանը իրականում վերաքննիչ դատարանում բողոքարկել է առաջին ատյանի որոշումը և վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել ու 2020 թվականի հունվարի 31-ին քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել։ Դատարանը համարել է, որ Սուքիասյանը խարդախությամբ և փողերի լվացմամբ չի զբաղվել, այլ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափել է։ Սուքիասյան էլ վճարել է այդ հարկեր-տուրքերը և հայտնվել ազատության մեջ:

«Ես ի սկզբանե էլ գիտեի, որ այսպես է լինելու։ Աշոտ Սուքիասյանը ինձ ասում էր՝ լավ եմ արել, խաբել եմ, չխաբնվեիր։ Ասում էր՝ ինչ է եղել որ, 6 տարի է՝ կգնամ կնստեմ, դուրս կգամ։ Այդպես էլ եղավ։ Իրենք գիտեին, որ սենց է լինելու։ Նախապես կազմակերպել էին ինքն ու իր ընկերները՝ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը, ովքեր աղաղակում էին, որ օֆշորային փաստաթղթերում իրենց ստորագրությունները չեն, կեղծվել են, բայց ես փորձաքննության որոշում եմ ստացել, որ ստորագրությունները իրական են, ու իրենք են ստորագրել»,- ասաց Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Փայլակ Հայրապետյանը, բանկի գնահատմամբ, 33 միլիոն դոլարի անշարժ գույք էր գրավադրել, որպեսզի Հայաստանում ադամանդի վերամշակման գործարան կառուցվեր և Աֆրիկայի Սիեռա Լիոնե հանրապետությունից հումքը ներկրվեր Հայաստան և վերամշակվեր։ Հայրապետյանին պատկանող մի քանի տասնյակ անշարժ գույք էր գրավադրվել «Ամերիաբանկում», որի հիման վրա տրված վարկային միջոցները յուրացվել էին հանցավոր խմբի կողմից և ոչ մի դրամ նպատակին չէին ծառայեցվել։ Գումարները բանկից դուրս էին եկել, ապա փոխանցվել օֆշորային գոտում գրանցված հաշվեհամարների, որոնք բացված էին եղել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ու Աշոտ Սուքիասյանի անուններով։ Արդյունքում վարկային պարտավորությունները չկատարելու համար բանկը Հայրապետյանի ամբողջ ունեցվածքը հանեց վաճառքի, ու նա ամեն ինչ կորցրեց:

«Ամեն ինչ վաճառեցին, ոչ մի բան չմնաց։ Բանկը 33 միլիոն էր գնահատել, բայց ես մի 70 միլիոն դոլարի ունեցվածք կորցրի։ Ինձ թալանեցին։ Ընդ որում, բանկը որ սաղ ծախել է, սաղ իրանց մարդկանց է ծախել, ուրիշ մարդ չի առել։ Իրենց մեջ ծախեցին իմ տարիների ստեղծածը, ու դրա համար ոչ մեկը պատասխան չտվեց»,- ասաց Հայրապետյանը։

Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի արդարացվելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի պատասխանը դեռ հայտնի չէ։ Վճռաբեկ դատարանի պատասխանը, Հայրապետյանի խոսքով, մինչև փետրվարի վերջը հայտնի կլինի։ «Այդ պետական մասշտաբով կազմակերպված հանցագործության համար պետք է, չէ՞, որևէ մեկը պատասխան տա։ Աշոտ Սուքիասյանը չպետք է լինի ազատության մեջ, և ես հասնելու եմ դրան»,- եզրափակեց գործարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում