Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

Որոշ ընկերություններ չարաշահում են տրված արտոնությունը. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը բավարարեց ներդրումային ծրագրի շրջանակում «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու վերաբերյալ հայտը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը 2008 թ.-ից գործում է Գյումրիում՝ նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում, զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ:

«Ներկայումս ընկերությունն իր 25 մ2 արտադրամասից տեղափոխվել է առավել մեծ` 716 մ2 տարածք ունեցող նոր արտադրամաս: Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 91 մլն դրամի չափով ներդրում (որից 21 մլն դրամի ներդրում արդեն իրականացվել է) արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նախարարը:

Տնտեսվարողներին տրամադրվող արտոնություններին վերաբերող հարցի առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աշխատանքային քննարկման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի բարձրացրած խնդրին:

«Ես կարծում եմ այն շատ հիմնավոր է: Տեսեք ինչումն է խնդիրը. մեր երկրում կան ձեռնարկություններ, որոնց մենք հումքի ներկրման համար տալիս ենք մաքսային և հարկային արտոնություններ: Այսինքն՝ տրվում է արտոնություն, որ ինքը հումքը ներկրի, Հայաստանի Հանրապետությունում իրականացնի արտադրական գործունեություն և, համապատասխանաբար, իր գործունեությամբ ստեղծի ավելացված արժեք: Բայց Պետական եկամուտների կոմիտեի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան այս արտոնություններից օգտվող ընկերություններ, որոնց շրջանառության մեջ հենց այս արտոնյալ հումքի վաճառքն ուրիշ ընկերություններին ավելի մեծ ծավալներ է ապահովում, դրամաշրջանառություն և գործունեություն, քան արտադրանքի ծավալը: Այսինքն՝ ստացվում է, որ մենք այսպիսի որոշմամբ շուկայում ստեղծում ենք հումքի վաճառքի արտոնյալ ընկերություններ, որոնք բնականաբար կարող են իրենց այս գործողությունների արդյունքում ունենալ մենաշնորհային որոշակի առավելություններ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հարցի առնչությամբ կառավարության նիստի մասնակիցները հանդես եկան մի շարք դիտարկումներով: Մասնավորապես ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ այդ ընկերությունների գործունեության նկատմամբ հսկողությունը հասցեական և պատշաճ իրականացնելու համար առկա գործիքակազմը բավարար չէ և անհրաժեշտ են փոփոխություններ՝ գործող իրավական ակտերում:

Վարչապետը հանձնարարեց բարձրացված հարցի լուծումը գտնելու համար կազմակերպել միջգերատեսչական քննարկումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում