Եթե հիշողությունս չի դավաճանում, այս նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցը, որը վերաբերում էր ՍԴ մասին օրենքի փոփոխությանը, հեղինակն օրակարգից հանել է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի հետաձգմանը։
«Սահմանադրության փոփոխություններն են, կարծես թե, մնացել նախագծում։ Եթե ԱԺ պատգամավորները հավաքեն բավարար թվով ձայն, ապա հետագայում պետք է առաջնորդվենք այն ընթացակարգով, որը նախատեսված է Սահմանադրությամբ։ Եթե օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվի, ապա այն պետք է անցնի այն բոլոր ընթացակարգերը, որոնք նախատեսված են ԱԺ կանոնակարգ օրենքով», – ասաց պատգամավորը։







































