Thursday, 16 07 2026
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին

«Իմ քայլը» ներկայացրեց լուծումը. ինչ կմնա ՍԴ-ից

Խորհրդարանի «Իմ քայլը» մեծամասնությունը ներկայացրել է սահմանադրության փոփոխության նախագիծը, որով էլ նախատեսվում է լուծում տալ ՍԴ թնջուկին: Լուծումը պարզ է, նույնիսկ հնարավոր է ասել՝ հանճարեղորեն պարզ:

Սահմանադրության փոփոխությամբ դադարեցվում է ՍԴ նախագահի և այն դատավորների գործունեությունը, որոնք պաշտոնավարում են 2005 թվականի Սահմանադրության կարգով: Նախկին իշխանությունը, որի տարբեր թևեր կենտրոնացած են Հրայր Թովմասյանի պաշտպանության դիրքում, արդեն իսկ սուր քննադատության է ենթարկել «Իմ քայլի» ներկայացրած տարբերակը, այն գնահատելով Սահմանադրության կոպիտ խախտում: Հատկանշական է մի բան, որ Սահմանադրության փոփոխության նախագիծը հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային հանդիպման հաջորդ օրը: Նախագծի հրապարակումից մի քանի ժամ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով հիշեցրեց համազգային կոնսենսուսի այն վեց կետերը, որոնց մասին հայտարարել էր օգոստոսի 5-ին՝ Ստեփանակերտի պատմական ելույթում: Նիկոլ Փաշինյանը դրանով խորհրդանշում էր Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքո՞ւմ ձեռք բերած կոնսենսուսը՝ ՍԴ հարցում:

Այստեղ, իհարկե, հետաքրքիր կարող է լինել հանգամանքը, որ խոսքը, մեծ հաշվով, արարողակարգային լիազորություն ունեցող նախագահի հետ կոնսենսուսի մասին է, որը չունի քաղաքական ֆունկցիոնալ ազդեցություն ներքին գործընթացների վրա: Մյուս կողմից, անկասկած է, որ քաղաքական էական աղմուկ կլինի, եթե հանրապետության թեկուզ արարողակարգային լիազորությամբ նախագահը իր սուր անհամաձայնությունը հայտնի այն քայլերի վերաբերյալ, որ անում է մեծամասնությունը ՍԴ խնդրի ուղղությամբ: Իսկ եթե հաշվի առնենք և այն, թե ինչպիսի միջազգային կալիբր ունի Արմեն Սարգսյանը՝ որպես գործիչ, ապա արդեն իսկ հասկանալի է դառնում, որ այդ աղմուկը կարող էր ունենալ քաղաքական էական նշանակություն՝ թեկուզ քաղաքական լծակների բացակայությամբ: Մինչդեռ, դրանից առաջ հայտնի էր «Իմ քայլի» մեկ այլ մտադրության մասին, որով նախատեսվում է Սահմանադրության փոփոխության նախագիծը չուղարկել Հանրապետության նախագահին և այն ընդունելուց հետո հրապարակել ԱԺ նախագահի միջոցով:

Եթե Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո ակնարկել է համազգային կոնսենսուսի մասին, դա նախագահի հետ փոխհամաձայնությա՞նն է վերաբերում, որից հետո էլ մեծամասնությունը հրապարակում է Սահմանադրության փոփոխության նախագիծն ու ՍԴ խնդրի լուծման մոտեցումը: Արմեն Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև լուծման միջոցները: Ինչպե՞ս է վերաբերում նախագահ Սարգսյանը լուծման այն միջոցին, որ առաջարկում է մեծամասնությունը: Կասկած չկա, որ վարչապետ Փաշինյանը նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը ներկայացրել է այն բովանդակությունը, որ հրապարակվել է հանդիպման հաջորդ օրը: Հրապարակումը կոնսենսուսի՞ նշան է, թե՞ կլինի մեծամասնություն-նախագահ հակադրություն: Մեծ հավանականությամբ, խոսքը կոնսենսուսի մասին է, առնվազն որոշակի ժամանակահատվածի համար՝ ներկայացվող լուծման շուրջ քննարկումների, որոնք, անկասկած, ներառելու են նաև արտաքին տիրույթ՝ Եվրոպայի խորհուրդը:

Ի դեպ, Արմեն Սարգսյանի դերակատարությունը հատկանշական է նաև այդ իմաստով, հաշվի առնելով նաև նրա կալիբրը: Արդյո՞ք նախագահը ստանձնելու է «Իմ քայլի» նախաձեռնության արտաքին ընկալման ռիսկերը չեզոքացնելու հանձնառություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այդ հանդիպումից առաջ հեռախոսազրույց էր ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ: Հնարավոր է, իհարկե, որ վարչապետը առնվազն միջանկյալ փոխհամաձայնության եկել է ԵԽ նախագահի հետ, որից հետո ձեռնամուխ եղել հանրապետության նախագահի հետ համաձայնության: Հարցը, թերևս, բազմավեկտոր համաձայնությունների ոչ միայն բովանդակությունն է, այլ ժամկետայնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում