Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Ինչի՞ վրա է խաղում Քոչարյանը

Նորից անդրադառնամ Քոչարյանի դատավարությանը. օրակարգ թելադրողն այսօր ոչ թե դատական համակարգն է, այլ փաստաբանները, տարիուկես է՝ նրանք գրավել են խոսափողը, գրավել են դատական ամբիոնը և անվերջ խոսում են, իրավաբանություն են ներկայացնում. իրավունք ունեն՝ խոսում են, բայց արդյունքում քաղաքական տեմպ են իրենք շահում, դու քաղաքական առումով հետ ես ընկնում քո ռեֆորմներից, հասարակությունը սկսում է հիասթափվել քեզանից… Իրենց կողմից ճիշտ մարտավարություն է. ձգել այնքան, մինչև քո ռեյտինգն իջնի, մինչև քո հնարավորություններն ու լծակները քչանան, մինչև հասարակությունը իշխանության նկատմամբ նեգատիվով լցվի, և հեղափոխության այդ ամբողջ բագաժը սպառվի, մսխվի. իրենք այդ տարբերակն են ընտրել և օրակարգ են թելադրում: Այս խոսքերը «Առաջին լրատվական»-ի տաղավարում երեկ հնչեցրել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ու նա միանգամայն ճշմարտացի է։

Երեկվա դատական նիստում Քոչարյանի պաշտպանական թիմը դարձյալ կիրառեց նույն մարտավարական հնարքը՝ գործի բովանդակային քննությունը հետաձգելու ակնհայտ նպատակով։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։

Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու ընթացակարգերը, առհասարակ քրեական հետապնդումը, որի միակ նպատակն է եղել Քոչարյանին կալանավորելը, ընթացել են խտրական, տարբերակված եղանակով, ինչն էլ պայմանավորված է եղել բացառապես նրա քաղաքական ընդդիմադիր հայացքներով։ Նախկին նախագահի նկատմամբ դրսևորվել է տարբերակված, խտրական վերաբերմունք՝ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների շրջանակում։

Պաշտպան Արամ Օրբելյանը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանը, ընդգծել է, որ 2008 թ. մարտին Ռոբերտ Քոչարյանը գործել է բացառապես նախագահի լիազորությունների շրջանակում։ Նրա խոսքով՝ խախտվել են և շարունակում են խախտվել Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը և անմեղության կանխավարկածը։ Ավարտելով ելույթը՝ Օրբելյանը խնդրել է դատարանին դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և կարճել սույն գործը։

Սա, ըստ էության, կրկնվող միջնորդություն է, ու առավել քան կանխատեսելի է, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, մյուս կողմից՝ պաշտպանական կողմի նպատակը դատավարության ձգձգումն է։ Սակայն մինչև երկրորդ նախագահի ու նրա թիմի մարտավարությանն անդրադառնալը՝ նկատենք, որ Քոչարյանը քաղաքական նպատակներով հետապնդվել չի կարող՝ առնվազն այն պատճառով, որ սահմանադրական կարգի տապալումն ինքնին ենթադրում է քաղաքականության ոչնչացում։

Մյուս կողմից՝ Քոչարյանի պաշտպանները հղում են անում Մարտի 1-ի գործի այն վարկածի վրա, որի «ճարտարապետը» Աղվան Հովսեփյանն է։ Սա, իհարկե, ալոգիկ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախկին իշխանության օրոք կարված գործը հիմա դրվագ առ դրվագ փլուզվում է անգամ ՄԻԵԴ-ում, սակայն անհասկանալի է մնում, թե ինչու արված կեղծիքների համար մինչև հիմա պատասխանատվության չի կանչվել նախկին գլխավոր դատախազը։

Հիմա գանք Քոչարյանի թիմի մարտավարությանը, որը ժամանակ ձգելով՝ հույսը դրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության վարկանիշային կորստի կամ անգամ իսկ՝ տապալման վրա։ Իշխանության «թավշյա» մարտավարությունը նման հույսեր կարող է ծնել, մյուս կողմից՝ Քոչարյանի թիմի հաշվարկները դարձյալ ադեկվատ չեն։ Եթե անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական ֆիասկո ապրի, հազիվ թե դա բերի հին համակարգի ռեստավրացիային։ Սրանով հանդերձ՝ Քոչարյանի քաղաքական ճակատագիրն ու երկարամյա կալանքը գրեթե կանխատեսելի են, ու քիչ հավանական է, որ ժամանակը կարողանա դառնալ երկրորդ նախագահի դաշնակիցը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում