Thursday, 16 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Ինչու է քանդակագործներից գաղտնի պահվում մրցույթի կազմը. ես արել էի մի ձեռք, վիրավոր, բայց ոչ մեռած

Օրերս տեղի է ունեցել 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի մրցույթի արդյունքների ամփոփումը: Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում 11 նախագծերից և որևէ մեկը հավանության չի արժանացել։ Նոր հայտերի ընդունման ժամկետը  սահմանվել է մինչև փետրվարի 24-ը։ Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նույնպես մասնակցել է։ Նրա համար տարօրինակ է այն, որ պարզ չէ, թե ովքեր են ընդգրկված ժյուրիի կազմում։

«Շատ կարևոր է, թե ովքեր են նայելու նախագծերը։ Մինչ հիմա միշտ հայտնի էին եղել ժյուրիի անդամները, հիմա մտածում են, որ եթե ժյուրիի անդամներին նախապես իմանանք, կարող է նրանց նկատմամբ գուցե ճնշում լինի։ Բայց կարևոր է քանդակագործին իմանալ, թե ովքեր են նայելու իր նախագիծը։ Գուցե կազմում արվեստագետներից մեկը չի սիրում ինձ, դեմ են ինձ, մյուսը դեմ է մյուս նախագծին»,- ասաց քանդակագործը։

Նա նշեց, որ սկզբում հայտարարվել է, որ պորտրետային ֆիգուրատիվ լուծում չլինի, բայց հիմա արդեն երկրորդ փուլում ավելացրել են՝ պորտրետային լինի, բայց ոչ տասը զոհերի, այլ վերացական։ Սա էլ անհասկանալի է։ Այնուամենայնիվ, Լևոն Թոքմաջյանը մտադիր է երկրորդ փուլին էլ մասնակցել. «Ես կշարունակեմ իմ մասնակցությունը, բայց ինչու են գաղտնի պահում ժյուրիին։ Հավանաբար, ժյուրիի կազմում են գլխավոր ճարտարապետը, տեղակալներ, բայց այսօր, երբ ամեն ինչ շատ բաց է, չեն ասում՝ ովքեր են։ Ես այդ դեպքում ավելի վստահ կլինեմ, երբ իմանամ՝ ովքեր են կազմում։ Հիմա եթե մասնակցեմ, արդյոք նույն ճակատագրին չի արժանանա նախագիծը։ Կարելի է ճարտարապետական քանդակագործական բան ստեղծել, բայց ես չիմանա՞մ՝ ովքեր են նայողները։ Հիմա ասում են՝ թույլ տվեք չասենք»։

Քանդակագործը չժխտեց, որ բարդ է Մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան նախագծել։ Նշեց, որ ներկայացրած նախագծերից մեկով, օրինակ, մի կողմից, նրա բնութագրմամբ, ապստամբներն են, մյուս կողմում՝ ոստիկանությունը, ինչը ճիշտ չէ։ Ըստ նրա՝ պետք է սիմվոլիկա, որ դիպուկ արտահայտի տեղի ունեցածը. «Հիմա ամսի 24-ն է ժամկետը, դե արի մտածի՝ այս կարճ ժամանակում ինչ նոր նախագիծ ներկայացնել։ Ինչու են շտապում, չեմ հասկանում»։

Իսկ թե ինչ գաղափար էր դրել քանդակագործն իր նախագծում, մեկնաբանեց հետևյալ կերպ. Գաղափարը, որ դրել էր, բռնության դեմ էր։ 2008-ին երկու կուսակցությունների միջև տեղի ունեցած բախում էր։ Ըստ նրա՝ պետք է պարզապես վերացվի բռնությունը, լինի արդարություն և ժողովրդավարություն. «Ես արել էի մի ձեռք, վիրավոր, բայց ոչ մեռած, կենդանի ձեռք պայքարող, մի քիչ թուլացած»։

Ի դեպ, քաղաքապետարանը չի հանրայնացրել ներկայացված 11 նախագծերի հեղինակներին՝ համարելով էթիկայի խախտում այն դեպքում, երբ նրանցից որևէ մեկը չի հաղթել մրցույթին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում