Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Անելանելիության վարկանիշը

Կարծես առանձնապես զարմանալի բան չկա. Հայաստանը մոտենում է ընտրական շրջանին, իսկ այդ դեպքում սոցիոլոգիան միշտ մղվում է առաջնային պլան: Իհարկե, Հայաստանում այդ բանը մի փոքր այլ կերպ է կատարվում: Այսինքն` Հայաստանում սոցիոլոգիա` որպես այդպիսին, մեծ հաշվով, գոյություն չունի: Կա «պատվերով համերգ», որ տալիս են մասնագիտությամբ սոցիոլոգ մի քանի անձինք` ներկայացնելով իշխանության պատվիրած այս կամ այն պատկերը: Դրան Հայաստանի հասարակությունը ծանոթ է վաղուց: Եվ միգուցե հենց դրա պատճառով է, որ արդեն մոտ երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունը գերադասում է առավելապես արտասահմանյան սոցիոլոգներ հանել մեջտեղ, քանի որ նրանց հեղինակությունը միգուցե այն աստիճան դեռ չի հասցրել վարկաբեկվել, որ հասարակությունը նրանց էլ ընդամենը ծիծաղի առարկա դարձնի, ինչպես որոշ ահավոր սոցիոլոգների: Բանն այն է, որ Հայաստանի քաղաքացիները հայաստանցի սոցիոլոգների անունները լսելով արդեն գիտեն, թե ինչն ինչոց է, իսկ ահա արտասահմանցիների անունները դեռևս այդքան «խոսուն» չեն, և դրանք իշխանությունը դեռևս համարում է կիրառելի:
Թերևս այդ տրամաբանությամբ էլ երեկ հրապարակ էր իջել բրիտանական «Պոպուլուս» սոցիոլոգիական ընկերությունը, որի գործադիր տնօրեն Էնդրյու Կուպերը ներկայացնում էր իրենց անցկացրած հարցումների տվյալները` կապված թե՛ իշխանության քաղաքականության, թե՛ առանձին անհատների, գործիչների վարկանիշների հետ: Ինքնին հասկանալի է, որ այդօրինակ ելույթները հանրության համար հետաքրքրություն են ներկայացնում ոչ թե հասարակական իրական կարծիքին ծանոթանալու, այլ պարզապես իշխանության ասելիքին և մտադրություններին ծանոթանալու համար: Հետաքրքիր կլինի, իհարկե, մի սոցհարցում անցկացնել` պարզելու համար, թե հանրության քանի՞ տոկոսն է հավատում, որ սոցհարցում իրականացնող և հրապարակող արտասահմանյան կազմակերպությունները այդ գործով Հայաստանում զբաղվում են առանց իշխանական քաղաքականության շրջանակի մեջ տեղավորվելու: Բանն այն է, որ այդօրինակ սոցհարցումները, թերևս, իրական կյանքը չէ, որ արտահայտում են, այլ այն մտադրությունները, որոնք փորձում է իշխանությունը փոխանցել կամ արտահայտել այդ թվերի և տոկոսների տակ:
Այսպիսով, ներկայացվել է տվյալ, որով Սերժ Սարգսյանն առաջատարն է նախագահի պոտենցիալ թեկնածուների շարքում: Այսինքն` հարցին, թե ո՞ւմ օգտին կքվեարկեն առաջիկա կիրակի օրը, եթե լինի նախագահի ընտրություն, արտասահմանցի սոցիոլոգների հարցման մասնակիցների 28 տոկոսը տվել է Սերժ Սարգսյան պատասխանը: Նրան հաջորդում է Գագիկ Ծառուկյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո նոր Լևոն Տեր-Պետրոսյանը: Թերևս անշնորհակալ գործ է մեկնաբանել այդ տվյալները: Խնդիրն այստեղ այն է, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը, ըստ ներկայացված տոկոսի, ավելի բարձր է, քան Ծառուկյանի, Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի տվյալները միասին: Փաստորեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում իր վարկանիշով չունի որևէ մրցակից: Այդ դեպքում զարմանալի է, թե ինչու Սերժ Սարգսյանը չի կատարում ընդդիմության պահանջն ու չի գնում արտահերթ ընտրության, որով թե՛ ընդդիմության բերանը կփակի, թե՛ մնացյալ բոլորի, ովքեր կասկածում են նրա դիրքերի ամրությանը: Բայց սխալ կլինի որևէ մեկնաբանության կամ դատողության ենթարկել ներկայացված սոցպատկերը, քանի որ այդ դեպքում դա կնշանակի լրջորեն հավատալ, թե Սերժ Սարգսյանն ունի 28 տոկոս վարկանիշ, իսկ օրինակ` Տեր-Պետրոսյանի վարկանիշը ընդամենը 4 տոկոս է: Իրականում այդ տվյալների հրապարակումը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը իրապես անհանգստացած է ներկայումս Հայաստանում և դրա սահմաններից դուրս առկա վիճակով:
Խնդիրն այն է, որ Հայաստանի գլխին ակնհայտորեն սև ամպեր են կուտակվում: Տեղի են ունենում քրեա-քաղաքական լուրջ բացահայտումներ, Հայաստանը ստիպված է լինում դեմարշ անել այնպիսի լուրջ կազմակերպության հանդեպ, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, երկրի ներսում առկա է սոցիալական մեծ բևեռացվածություն, տնտեսական կյանքը պահվում է ընդամենը արտաքին պարտքերի շնորհիվ, գնաճը կանգնեցնել չի լինում, բանակում իրավիճակը դարձել է գրեթե անվերահսկելի և միջադեպերը հաջորդում են իրար, Ղարաբաղի հարցում դիվանագիտական ակտիվությունը մեծացել է, հայ-թուրքական գործընթացը տեղից որևէ կերպ չի շարժվում, և այս աշխարհի ուժեղները որևէ այլ բանի համար չեն զգում Սերժ Սարգսյանի կարիքը: Այդ պայմաններում Հայաստանի իշխանությանը ոչինչ չի մնում, քան փորձել խաբել բոլորին, այդ թվում և առաջին հերթին ինքնզինքը` ցույց տալով, որ իրականում ինքն ամենա-ամենան է Հայաստանի քաղաքական դաշտում, և չկա մեկը, որ հանրային իր վարկանիշով մոտ լինի իրեն: Խնդիրը, սակայն, այն է, որ եթե նա այդպիսով փորձում է մոլորեցնել Հայաստանի հասարակությանը, ապա դա զուր ջանք է, քանի որ հասարակությունը ցանկացած տեղացի և արտասահմանցի սոցիոլոգից ավելի լավ գիտի, թե ինչ է մտածում ինքը իշխանության մասին, իսկ եթե փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը, որ այն ձեռնպահ մնա հասարակության ամենասիրելի գործչին որևէ հարցում նեղելու հեռանկարից, ապա այստեղ էլ Սերժ Սարգսյանը չարաչար սխալվում է: Ով` ով, բայց միջազգային հանրությունը հաստատ գիտի, թե այդ գործիչն ինչքանով է Հայաստանում վարկանիշային: Հետևաբար մնում է միայն այն տարբերակը, որ Սերժ Սարգսյանը խաբում է ինքն իրեն, քանի որ հազիվ թե իշխանական համակարգի մյուս գործող անձինք, նույն Գագիկ Ծառուկյանը կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանը, հավատան, թե Սերժ Սարգսյանն իր վարկանիշով այդքան առաջ է իրենցից: Այդ դեպքում բնական հարց է առաջանում` մի՞թե Սերժ Սարգսյանը չի գիտակցում, որ որևէ մեկը չի հավատալու իր վարկանիշային ռեկորդներին: Անկասկած գիտակցում է, բայց անելու այլ բան չկա: Սոցհարցումները վկայում են իշխանության անելանելիության մասին: Գործ անող իշխանությունը կարիք չունի սոցհարցումներին տուրք տալու, այն էլ երբ ընտրությանը դեռ մեկուկես տարի կա: Ընդ որում, խոսքը միայն հանրօգուտ գործի մասին չէ: Նույնիսկ եթե իշխող համակարգի «ցեմենտման» գործ է կատարվում, այդ դեպքում առավել ևս կարիք չկա թվերով և տոկոսներով ինչ-որ իրականություն պատկերելու: Հետևաբար, եթե սկսում են հանրության գլխին թափվել թվերն ու տոկոսները, ուրեմն իշխանության գլուխը խառն է, շատ խառը, ինչը սովորաբար լինում է նախընտրական մթնոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում