Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

Այսօր նախարարները, մարզպետները շատ ավելի հասանելի են թե ֆիզիկապես, թե վիրտուալ․ Զարուհի Բաթոյան

Կառավարությունում վերջերս քննարկվել է Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգը: Գաղափարական տրանսֆորմացիան, որն առաջարկում է կառավարությունը, հետևյալն է. «Մենք ուզում ենք, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ աղքատությունը մարդկանց գլխում է: Նրա այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանում գործող անապահովության գնահատման և սոցիալական աջակցության համակարգը՝ գիտակցորեն, թե ենթագիտակցորեն, ուղղված է եղել աղքատության կոնսերվացմանը կամ պահպանմանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով հարցին, թե որքանով կնպաստի գաղափարական տրանսֆորմացիային անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգը, նշեց. «Նոր հայեցակարգի նպատակն է խրախուսել աշխատանքը և հասկանալ, թե քաղաքացին և ընտանիքը որքան եկամուտ պետք է ունենան, որպեսզի ապահովեն իրենց նվազագույն եկամուտը: Այս պահին քաղաքացուն կամ ընտանքին աջակցությունը տրամադրվում է ոչ այդ տրամաբանությամբ:

Կարևոր է աշխատունակության գործոնը, եթե մարդն աշխատունակ է, պակասում է սոցիալական նպաստի համակարգում ընդգրկվելու հավանականությունը: Կարևոր է նաև երեխաների գործոնը, որը հակառակը՝ ավելացնում է համակարգում ընդգրկվելու հավանականությունը:

Եվ, իհարկե, կարևոր են աջակցության ձևերը, աջակցությունը պետք է լինի ոչ միայն ֆինանսական, այլ նաև ոչ ֆինանսական, որն ուղղված կլինի աղքատության հաղթահարմանը՝ կարողությունների զարգացման, բնակարանային ապահովման, առողջապահական, կրթական ծրագրեր և այլն»:

Նախարարի խոսքով՝ ապրիլից կմեկնարկի պայմանական նպաստի համակարգը, ինչը ենթադրում է խրախուսում աշխատանքի, կարողությունների զարգացման, վերաորակավորման և այլն:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ սոցիալական աջակցության ծրագիրը կբարեփոխվի. «Այս ծրագրով Ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է բացառապես այն ընտանիքներին, որտեղ պարենային զամբյուղի ապահովման խնդիր կա, և որտեղ չկա կամ քիչ է աշխատունակ անձանց գործոնը»:
Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում