Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 31-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը քննարկել է պաղեստինա-իսրայելական կարգավորման ամերիկյան «դարի գործարքը» և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, ինչպես նաև Սիրիայի իրադարձությունները: Այդ մասին TASS-ին հայտնել է Իսրայելի պատվիրակության մի աղբյուր:
«Կայացավ երկարատեւ, խորը և հիմնավոր զրույց «դարի գործարքի» մանրամասնությունների և տարածաշրջանի վրա դրա ազդեցության շուրջ: Բացի այդ, ղեկավարները քննարկեցին իրադարձությունների զարգացումը Սիրիայում և անհրաժեշտ համակարգումն Իսրայելի և Ռուսաստանի միջև»,- ասել է աղբյուրը: