Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ստվերային քաղաքականության 1 միլիարդ դոլարի ապամոնտաժում

2019 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելացել են մոտ 1 միլիարդ դոլարով: Գործնականում անկասկած է, որ դրա առանցքային գործոնները ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարն է, պետական կառավարման համակարգի կոռուպցիոն մոտիվացիաները չեղարկելը, ինչը նաև բերում է հանրային որոշակի վարքագծի, տալով համապատասխան էֆեկտ: Անկասկած է նաև, որ այդ ամենը Հայաստանի տնտեսության համար, այսպես ասած, ունիվերսալ բալասան չէ, Հայաստանն ունի տնտեսական առավել մեծ ցուցանիշների հասնելու անհրաժեշտություն, որի համար հույժ կարևոր է ներդրումների ծավալի էական ավելացումը: Սակայն այստեղ խնդիրը տնտեսական բաղադրիչից զատ ունի նաև քաղաքական հետաքրքիր տողատակ:

Բանն այն է, որ պետական բյուջե բերվող հավելյալ մոտ մեկ միլիարդ դոլարն ըստ էության «դուրս է բերվում» քաղաքական շրջանառությունից: Վերջին հաշվով, Հայաստանում ստվերի և կոռուպցիայի նպատակը չի եղել լոկ պարզ, մարդկային հարստացման մոլուցքը: Դրա նպատակը եղել է կապիտալի քաղաքական շրջանառությունն ապահովելը, հանրային լեգիտիմության հենարանից հրաժարված իշխող համակարգը փողի հենարանի վրա կառուցելու մտայնությունը: Հայաստանում ստվերն ու կոռուպցիան, ինչպես ցանկացած այլ ուղղություն, նույնպես եղել են հստակ քվոտավորված ու սահմանված, ըստ իշխանության ներքին հարաբերակցության և ուժերի դասավորության: Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի հիմնական մասի գերակա խնդիրն այն էր, որ փաստացի նոր դասավորությամբ իշխանությունը աշխատում էր ստվերի և կոռուպցիայի, այլ կերպ ասած՝ կապիտալի հին քվոտավորման և դասավորության պայմաններում: Ինչ վիճակ էր այդ հարցում Սերժ Սարգսյանի նախագահական տասնամյակի և վարչապետական շաբաթի ավարտին, միարժեք բարդ է ասել, սակայն 1 միլիարդ դոլարի հավելյալ բյուջետային հավաքագրումը, գործնականում, նախկին իշխող համակարգի պայմաններում ձևավորված կապիտալի քաղաքական իշխանության ապամոնտաժում է՝ հեղափոխությամբ ֆորմալ քաղաքական իշխանության ապամոնտաժումից և փոփոխությունից հետո:

Այդ իմաստով, մեկ միլիարդ դոլարը ստվերային քաղաքականությունից հանրային, պետական քաղաքականություն բերված փողն է, որը ուղիղ ֆինանսական և նյութական ազդեցությամբ նպաստելով այդ դաշտում արդյունքի ձևավորմանը, միևնույն ժամանակ գործնականում մեկ միլիարդ դոլարի չափով Հայաստանում չեզոքացնում է նաև Հայաստանում եղած ստվերային քաղաքականությունը: Այստեղ, իհարկե, հարց է մնում՝ քանի՞ միլիարդ է մնացել այդ առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում