Facebook ընկերությունն իր աշխատակիցներին խորհուրդ է տվել հրաժարվել Չինաստան ուղևորություններից՝ երկրում նոր կորոնավիրուսով հարուցված թոքաբորբի համաճարակի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Աղբյուրների տվյալների համաձայն, սահմանափակումներն ուժի մեջ են մտել երկուշաբթի օրը, հունվարի 27-ին։ Նշվում է, որ Չինաստան մեկնելու անհրաժեշտության դեպքում Facebook-ի աշխատակիցները պետք է ղեկավարությունից թույլտվություն ստանան։
Այն աշխատակիցներին, որոնք վերջերս են վերադարձել Չինաստանից կամ գտնվում են այդ երկրում, առաջարկվել է հեռակա աշխատել։
Նշվում է, որ Facebook-ում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը։