«Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
«Հարգելի քաղաքացիներ,
Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:
Վաղը «Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում է երեկ ուշ երեկոյան հրապարակված հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Քննադատության տարափը ստիպել է նրան ջնջել գրառումը։
https://www.facebook.com/imqaylyerevan/posts/583907099121322