Նոր կորոնովիրուսը՝ 2019-nCoV-ը, վարակիչ է նույնիսկ ինկուբացիոն շրջանում, հայտնում է The Guardian-ը:
Սա բարդացնում է իշխանությունների աշխատանքը վիրուսի տարածման դեմ պայքարում: Վիրուսի ինկուբացիոն շրջանը, երբ մարդն արդեն հիվանդ է, բայց հիվանդության ոչ մի նշան չունի, տեւում է 14 օր:
Վիրուսի տարածման պոտենցիալն աճում է, եւ վարակվածների թիվը կարող է մեծանալ:
2019-nCoV-ի մասին տեղեկությունները շատ սահմանափակ են, այդ պատճառով հայտնի չէ, թե ինչ ռիսկեր է պարունակում վիրուսի հետագա մուտացիան: