Sunday, 12 07 2026
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ԿԸՀ կազմավորման գործընթացի մասին

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման և նրա ղեկավարության ձևավորման գործընթացը վերջնականապես հաստատեց դեռևս 2011թ. գարնանը ՀՀ Ընտրական օրենսգրքում նմանակեղծումային փոփոխություններ իրականացնելու փուլում պարզ դարձած այն իրողությունը, որ Հայաստանի գործող իշխանությունները չունեն ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք և չունեն ընտրական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը վերականգնելու ցանկություն:

Ընտրական հանձնաժողովների կազմավորման կապակցությամբ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկի հետ գործող իշխանությունների դիրքորոշման նույնացումը բերեց կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման քաղաքական մոդելից հրաժարվելուն, իսկ իրականում՝ այդ մակարդակների հանձնաժողովների նկատմամբ քաղաքական ընդդիմության վերահսկողության բացառմանը: ԿԸՀ-ն «արհեստավարժ» դարձնելու պատրվակով նրա կազմավորումը նոր ընտրական օրենսգրքով փաստացի հանձնվեց ՀՀ Նախագահին, ով էլ այս օրերին հանրությանն ի ցույց դրեց հանուն իշխանության վերարտադրության ընտրությունները կեղծելու, քաղաքացու քվեն անտեսելու, ընտրական բռնությունները զարգացնելու, դրանով իսկ քաղաքացիական բախումների համար հող ստեղծելու իր անթաքույց մտադրությունը:

Ընտրական գործընթացի հետ կապված անցած ամիսներին իշխանության բոլոր քայլերի հետապնդած նպատակներն ավելի քան հասկանալի են դառնում 2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն թարմացված հուշագրի խորապատկերին, որով ՀՀ Սահմանադրության ու օրենքների խախտմամբ գործող նախագահը հերթական նախագահական ընտրություններից 2 տարի առաջ ինքնաառաջադրվեց կոալիցիոն երեք կուսակցությունների սատարմամբ՝ դրա դիմաց ապագա խորհրդարանում վերջիններիս համար երաշխավորելով ներկայացվածություն ուժերի առնվազն ներկայիս հարաբերակցության պահպանությամբ և բոլորիս հայտնի եղանակներով ընդդիմության տեղերի զավթման բացահայատ սպառնալիքով:

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվել է այնպիսի անձանցով, որոնց զգալի, և հատկապես ղեկավար պաշտոններ ստացած մասը նախկինում դերակատարություն են ունեցել մի շարք կեղծված ընտրություններում և կրում են «ընտրակեղծարարի» խարանը: Արդեն իսկ պարզ է, որ նմանատիպ սկզբունքներով ու «արհեստավարժ» մարդկանցով են ձևավորվելու նաև ընտրատարածքային հանձնաժողովները:

Առանց ընդդիմության, մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության առաջարկությունների ներառման ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, այնուհետև այսպիսի կազմով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորումը գործող իշխանությունների կողմից հասարակությանը և ընդդիմությանը նետված մարտահրավեր է:

«Ժառանգություն» կուսակցությանն կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հասարակական-քաղաքական ուժերին՝ ջանքեր չխնայել ընտրակեղծիքների և ընտրակեղծարարների դեմ պայքարելու գործում և միասնաբար կանխել ապագա ընտրությունները վտանգող իշխանությունների բոլոր ճիգերը: Հայաստանում ի վերջո պետք է կայանան ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ որոնց միջոցով էլ երկրում կձևավորվեն ժողովրդի քվեն ստացած և նրա վստահությունը վայելող իշխանություններ:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում և զգուշացնում է, որ արդեն իսկ գալիք ընտրությունների ականապատման պատասխանատվությունն ընկնում է ոչ միայն իշխանությունների, այլև այս ամենը խրախուսած միջազգային կազմակերպությունների ու փորձագետների վրա: Իշխանություններից և նրանց սատարող ներքին ու արտաքին ուժերից պահանջում ենք օգտագործել ընտրական օրենսգրքի փոփոխության վերջին հնարավորությունը, խորհրդարանական ընդդիմության առաջարկների հաշվառմամբ փոխել հանձնաժողովների կազմավորման ներկայիս կարգը և հրաժարվել իրենց արատավորած պաշտոնյաների առաջադրումներից:

Մեր բոլորիս պարտքն է պայքարել հանուն Հայաստանի ժողովրդավարական հեռանկարի և մեր ժողովրդի արժանապատվության:

«Ժառանգություն» կուսակցություն
18 հուլիսի 2011թ.,
ք.Երևան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում