Thursday, 06 06 2024
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
Կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է

Քաղաքականության վերադարձը

Տնտեսական ճգնաժամը ստեղծում է քաղաքական ռիսկեր, որոնք մերկացնում են նախորդ պայմանականորեն բարօր տարիների կուտակած խնդիրները: Խոսքը ոչ միայն պետական ինստիտուտների, ժողովրդավարական ինստիտուտների անհաստատ և անկայուն վիճակի, ընդդիմության համար չափազանց սահմանափակ հնարավորությունների մասին է, այլև կոնկրետ կիրառական իրողությունների: Վերջին տարիներին քաղաքական համակարգը գործնականում կորցրել է իր մեդիացիայի ունակությունը՝ պետության և քաղաքացու միջև միջնորդի դերը: Շարունակում են թույլ մնալ մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական կազմակերպությունների ինստիտուտները:

Արդի քաղաքական համակարգն ի սկզբանե «ճարտարապետական» իմաստով կառուցված է վերևից և մեծ հաշվով ենթադրում է իմիտացիոն բազմակուսակցական համակարգ և շինծու քաղաքական բազմակարծություն: Այն կարող է դիմադրել ճգնաժամին, եթե այն լինի ոչ երկարատև և ոչ խորը, սակայն այսպիսի տնտեսական սցենարը կրում է վառ արտահայտված լավատեսական բնույթ, որը չեն կիսում շատ մասնագետներ:

Իշխանությունն ամենահոռետեսական սցենարի դեպքում որոշակի ժամանակահատվածում կարող է շարունակել մնալ քաղաքական զարգացման դերակատար, բայց նրա արագ և էֆեկտիվ որոշումներ կայացնելու ունակությունը կտրուկ կնվազի: Նույնը տեղի ունեցավ խորհրդային ինստիտուտների հետ ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին, երբ իշխանության և հասարակության միջև պայմանագրի խաթարումը սկզբից ենթարկվեց էրոզիայի, այնուհետև փլուզեց քաղաքական ռեժիմը: Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի հենց իշխանությունները դառնան «քաղաքականության վերադարձի» նախաձեռնողը, ձևակերպեն քաղաքական զարգացման քաղաքակիրթ այն սահմանները, որպեսզի նրա որոշումն ընկալվի որպես գիտակցված ընտրություն, ոչ թե ուշացած զիջում: Մանավանդ, որ ճգնաժամը խորանում է՝ ավելացնելով հասարակության կողմից քաղաքական այլընտրանքների պահանջարկը, իսկ իշխանությունը զգում է էֆեկտիվ միջնորդների պակաս իր և բնակչության միջև: Այդպիսի միջնորդի դերում չեն կարող հանդես գալ ոչ Ազգային ժողովը, ոչ իսկ Հանրային խորհուրդը: Դրանք ամորֆ ու գործնականում ամուլ իմիտացիոն ինստիտուտներ են, որոնք չեն արտահայտում ժողովրդի հավաքական կամքը, ուստի ոչ մի կերպ չեն կարող մեդիատորի դեր կատարել:

Ղեկավարելով քաղաքական համակարգի տրանսֆորմացիաների էվոլյուցիոն բնույթը (այդ թվում կուսակցական)՝ նրան առավել ճկունություն և ներկայացուցչականություն հաղորդելու ճանապարհով, կարելի է խուսափել ռադիկալիզմից:

Իշխանությունը պետք է ըմբռնումով մոտենա քաղաքական համակարգի քննադատությանը՝ նրանց ներգրավելով կառուցողական քաղաքական երկխոսության մեջ, որի ընթացքում անխուսափելիորեն ակնհայտ կլինի ով է իրականում շահագրգռված երկրի առջև ծառացած ստրատեգիական խնդիրների լուծմամբ: Իրական բազմակուսակցականությունը ենթադրում է քաղաքական ընտրության հնարավորություն, լուրջ հասարակական երկխոսություն, արդյունավետ գործող ժողովրդավարական գործընթացներ, որը ճգնաժամային պայմաններում քաղաքական կայունության պահպանման կարևորագույն պայման է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում