Sunday, 05 05 2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը

Հետհեղափոխական դեպրեսիա է․ Ամեն մեկը կարծիք հայտնելու իրավունք չունի, դա պետք է վաստակել

Գիրքը մարդու և աշխարհի հարաբերությունների հիմքում է, ինչպես նաև մարդու պատկերացումների, աշխարհայացքի ձևավորման հիմքում է: Ինչպիսի՞ն են այժմ այդ հարաբերությունները, երբ խորքային տրանսֆորմացիաներ են տեղի ունենում: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց. «Կարծում եմ, որ գուցե փոխվում են ձևակերպումները, անունները, բայց հիմքում այն է, ինչ նշեցիք, որովհետև առանց գրքի հետ հարաբերումի ես չեմ պատկերացնում կենսագործունեության որևէ վիճակ… Գիրք կարդալ ասելով՝ նկատի չունենք ահռելի գրադարան, որի բոլոր գրքերը պետք է կարդալ: Շատ մարդկանց կյանքը, անգամ տեսակը կարող է փոխել գրքից մեկ արտահայտությունը, որը կարող է նա պատահաբար լսել որևէ մեկից: Այլ հարց է, որ այսօր ժամանակակից մարդը, ժամանակակից հասարակությունները տարբեր տրանսֆորմացիաների են ենթարկվում: Կարծում եմ՝ աշխարհի բոլոր հասարակությունների խնդիրն այն է, որ չկան կայուն արժեհամակարգեր…»:

Գրականագետի դիտարկմամբ՝ Հայաստանի հասարակությունն ավանդաբար եղել է փակ հասարակություն. «Պրոբլեմների մասին չբարձրաձայնող, փակ հասարակություն, որտեղ ամեն մեկը չի ունեցել ձայն, չի ունեցել խոսելու հնարավորություն: Այսօր սոցիալական հարթակները յուրաքանչյուրին տվել են խոսելու հնարավորություն: Դա գիտե՞ք ինչ գարշելի բան է: Մարդը կարծիք հայտնելու համար պետք է վաստակի այդ իրավունքը»:

Ցանկացած հեղափոխություն պայթյուն է, որը խթանում է նոր մտքեր, նոր ինտելեկտուալ ներուժի ներկայացում: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արքմենիկ Նիկողոսյանն ընդգծեց, որ թավշյա հեղափոխությունից հետո լուրջ փոփոխություններ եղան, բայց հեղափոխությունից առաջ նույնպես ինտելեկտուալ փոփոխություններ եղան, և թավշյա հեղափոխությունը նաև դրա արդյունք է: «Պատահական չէ, որ թավշյա հեղափոխության տարում և դրանից մի քիչ առաջ Հայաստանում գրանցվեցին գրքի ամենաշատ վաճառքները, ամենաշատ այցելությունները գրադարան և գիրքը սկսեց վերաարժևորվել և կարևորվել մեր հասարակության մեջ: Սկսեցին կարդալ հատկապես երիտասարդները»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գլոբալ փոփոխությունների հետ կապված՝ մեծ հույսեր է կապում երիտասարդների հետ:

Արքմենիկ Նիկողոսյանը նաև կարծիք հայտնեց, որ մեր հասարակությունը գտնվում է հետհեղափոխական դեպերսիայի մեջ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում