Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

Նոր ապոկալիպսի՞ս, թե՞ աշխատանքի նոր հնարավորություն Հայաստանի համար

ԱՄՆ ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Այդ մասին ասվում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում, որ նա արել էր ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծումից հետո, գործնականում ազդարարելով երկու երկրների միջև թեժ բախման սպասումների ավարտը: Հայաստանում քննարկման առարկա կարող է դառնալ նոր պատժամիջոցների հնարավոր ազդեցության հարցը: Արդեն իսկ արվում են կանխատեսումներ, որ դրանք Հայաստանի վրա կթողնեն ծանր ազդեցություն: Այդ «ապոկալիպտիկ» կանխատեսումները այժմ կարծես թե սկսելու են հաջորդել ամերիկա-իրանյան բախման առնչությամբ այդօրինակ կանխատեսումներին՝ Հայաստանի վրա ազդեցության առումով: Դրանք չիրականացան, և այժմ փորձ է արվում ապոկալիպսիսի տրամադրություն սնուցել հանրությանը պատժամիջոցների ազդեցության առումով:

Իրականում, սակայն, իրավիճակն այստեղ ոչ միայն ապոկալիպտիկին մոտ չէ, այլ կարող է լինել ավելի հետաքրքիր, քան թվում է առաջին հայացքից: ԱՄՆ նոր պատժամիջոցները, անշուշտ, կենթադրեն Իրանի հետ տնտեսական հարաբերության նոր սահմանափակումներ: Այդ տեսանկյունից, Հայաստանի վրա ազդեցությունը ենթադրվում է:

Սակայն նախ պետք է հասկանալ, թե Հայաստանն ինչպիսի՞ հարաբերություն ունի Իրանի հետ երկկողմ իմաստով:

Այստեղ տնտեսական ծավալը գերազանցապես էներգետիկայում է: Այդ ոլորտում Իրանի հանդեպ պատժամիջոցները, իհարկե, կունենան սահմանափակող իմաստ և նշանակություն, սակայն ոչ թե եղած ծավալները նվազեցնելու, այլ գուցե նոր ծավալների հարցում: Դրան զուգահեռ, սակայն, հարցն այստեղ ունի քաղաքական խորք և շերտեր: Միացյալ Նահանգների հետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է, իրատեսական է հասնել այն բանին, որ երկկողմ հարաբերությունը չընկնի պատժամիջոցի ազդեցության տակ:

Ամիսներ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Նահանգների համար հարցն այստեղ թափանցիկությունն է: Վաշինգտոնի մոտեցումը հասկանալի է՝ ինքնին հայ-իրանյան հարաբերությունը իր ծավալներով էական չէ, որպեսզի առաջացնի ԱՄՆ մտահոգությունը:

Միաժամանակ, Նահանգները նաև լավ է հասկանում, թե Հայաստանի անկախ, ինքնիշխան քաղաքականության համար որքան էական է Իրանի հետ տնտեսական, մասնավորապես էներգետիկ հարաբերությունը: Այս համատեքստում էլ բացվում է երկկողմ աշխատանքի հնարավորությունը: Միևնույն ժամանակ, հայտնի է, որ հոկտեմբերից ուժի մեջ է մտել ԵՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը մի շարք ապրանքների առումով էապես նվազեցնում է Իրանում մինչ այդ գործած մաքսատուրքերը ԵՏՄ երկրների համար:

Հայաստանը, կարողանալով ԱՄՆ հետ աշխատել իր ռազմա-քաղաքական անհրաժեշտությունների համատեքստում՝ երաշխավորելով թափանցիկություն, կարող է նաև որոշակիորեն պրովայդեր լինել պատժամիջոցների ազդեցության հարցում ԵՏՄ ու ԱՄՆ միջև, կամ ավելի շուտ՝ «տրանսֆորմատոր», երբ որոշակի տնտեսական ծավալներով հարաբերություն կարող է իրականացվել՝ օգտագործելով հայաստանյան դաշտը: Մոտավոր, պայմանական իմաստով, ինչպես ավտոմեքենաների պարագայում էր, երբ Հայաստանը դարձել էր ԵՏՄ մեծ շուկա, ինչը, իհարկե, «փակվեց» 2020 թվականին մաքսային արտոնության ժամկետի սպառվելու հետ: Այդ տրամաբանությամբ, Հայաստանը կարող է դառնալ Իրանի հետ ԵՏՄ առևտրի «գոտի», ԱՄՆ հետ արդյունավետ հարաբերության պարագայում, եթե Նահանգները միջազգային նոր սահմանափակումներ մտցնի Իրանի հետ տնտեսական հարաբերության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում