Friday, 07 06 2024
-
11:44
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին

Սերժ Սարգսյանը կանի՞ այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը. նոր աղմկոտ դատ

Հայտնի է դարձել, որ ավարտվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը, որն առնչվում է սուբսիդիոն դիզվառելիքի պատմությանը: Դրանով մեղադրանք է ներկայացված հինգ անձի, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Նրան մեղադրում են պետությանը մոտ կես միլիարդ դրամի վնաս պատճառած որոշման համար: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը կառավարությանը հրահանգել է ավելի թանկ վառելիք գնել իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի ընկերությունից՝ ավելի էժան առաջարկող ընկերության փոխարեն: Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործընկեր, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Այդպիսով, առաջիկայում փաստորեն կմեկնարկի նոր աղմկոտ դատավարություն, որտեղ գլխավոր ֆիգուրը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Նրա գլխավորած ՀՀԿ-ն գործը համարում է քաղաքական հետապնդում, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի և գործի առումով: Այստեղ զուգահեռը ունի հետաքրքրաշարժ ասպեկտ: Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ներկայացրել էր հերթական միջնորդությունները՝ հերթական անգամ ձգելով մարտիմեկյան դատական գործընթացի բուն բովանդակային քննարկումը: Սերժ Սարգսյանն արդյոք իր դատական գործում կվարվի՞ նույն կերպ՝ անընդհատ միջնորդություններով փորձելով ձգել բուն դատավարությունը: Սարգսյանն իհարկե խափանման միջոցի առումով կալանավորված չէ, հետևաբար միջնորդությունները չեն առնչվի ազատությանը, սակայն հնարավոր է թերևս գտնել ամենատարբեր այլ առիթներ ու պատճառներ՝ դրանք ներկայացնելու և դատավարության բովանդակային մասը ձգելու համար:

Պահն այստեղ իրապես հետաքրքիր է, քանի որ այդպիսով Սերժ Սարգսյանը դառնում է «յուրօրինակ» մրցակից Ռոբերտ Քոչարյանի համար: Նախորդ տարեվերջին Ռոբերտ Քոչարյանի նոր ձևավորված պաշտպանական հանձնախմբի անդամ Աղվան Վարդանյանը դժգոհում էր, որ երկարող գործընթացը, դատավարության ձգձգումը կարող է հանրության մեջ առաջացնել խնդրի հանդեպ անտարբերություն: Մի կողմ դնենք այն, որ դատավարությունը ձգողներից մեկը, իսկ գուցեև առաջինը հենց երկրորդ նախագահի պաշտպանական մարտավարությունն է:

Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի «զուգահեռ» գործը փաստորեն «կիսելու» է Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ հետաքրքրությունը, և այդժամ իր հանդեպ ուշադրությունը ամբողջական պահելու համար երկրորդ նախագահը ունենալու է որևէ անսպասելի քայլի անհրաժեշտություն: Ո՞րը կլինի այդ քայլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում