Thursday, 16 07 2026
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է

Վայոց ձորի մարզպետը՝ հետագա պաշտոնավարման ու ԲՀԿ-ի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանը:

– Պարոն Ղազարյան, մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է Ձեզ հետ աշխատել, և դա պայմանավորված է իր խնամու կուսակցության հետ Ձեր հարաբերություններով: Որևէ հանդիպում, քննարկում ունեցե՞լ եք Հովիկ Աբրահամյանի կամ Սերժ Սարգսյանի հետ այդ թեմայով:

– ՀՀ մարզպետների պաշտոնի նշանակելն ու ազատելը վեր է օրենսդրությամբ  մարզպետներին վերապահված իրավասությունների շրջանակից, հետևաբար ես իմ պաշտոնավարման հետ կապված որևէ հարցի պատասխանելու իրավասություն չունեմ: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցող պաշտոնական և աշխատանքային հանդիպումներին, ապա դրանց մասին հանրային պատշաճ իրազեկումն իրականացվում է համապատասխան աշխատակազմերի լիազորված պաշտոնատարների միջոցով: Եթե ինձ հնարավորություն է տրվում մասնակից լինել ինձանից բարձր դիրք ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մոտ տեղի ունեցող միջոցառումներին և հանդիպումներին, ապա դա դեռ ինձ իրավունք չի վերապահում հանրությանը հայտնել տեղեկություններ դրանց մասին: Ի դեպ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում իմ նշանակման լուրը, անկախ լրատվամիջոցներով մինչ այդ շրջանառվող այլ վարկածների, հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից անմիջապես հետ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:

– Հնարավո՞ր է՝ Դուք էլ դեռ տեղյակ չեք Ձեր պաշտոնավարման հեռանկարի մասին:

– Կարծում եմ՝ կարող եք այդ հարցի պատասխանը փնտրել Ձեր առաջին հարցին տրված իմ արձագանքում:

– Ինչպիսի՞ն են այսօր Ձեր հարաբերությունները ԲՀԿ-ի հետ, հայտնի է, որ մարզի Եղեգնաձոր քաղաքի քաղաքապետը ԲՀԿ-ական է:

– Ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ և հարաբերություններ ունեմ միայն մեր կուսակցության և դրա առանձին կառույցների հետ: Այլ կուսակցությունների հետ ես որևէ հարաբերություններ չունեմ: Ինչ վերաբերում է համայնքների ղեկավարների կուսակցական պատկանելությանը, ապա ՀՀ Վայոց ձորի մարզի 44 համայնքների ղեկավարներից 34-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ են, 7-ն անկուսակցական, իսկ 3-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Համայնքների ղեկավարների հետ պաշտոնական հարաբերություններում ես իմ և նրանց կուսակցական պատկանելությամբ չեմ առաջնորդվում:

– Երբ Դուք նոր էիք նշանակվել մարզպետ, ասացիք, որ ԲՀԿ-ն ոչ մի ներդրում չի արել մարզում` ունենալով ԲՀԿ-ական մարզպետ: Ի՞նչ է Ձեզ հաջողվել անել և որքան ներդրում է եղել Ձեր պաշտոնավարման ժամանակ մարզում:

– Վայոց ձորի մարզպետի պաշտոնում իմ պաշտոնավարման շրջանում մարզում ներկայումս իրականացվում է Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկը` Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը, որն իր ծավալներով էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր մարզի տնտեսության կառուցվածքի, այլև ՀՀ տնտեսության վրա ընդհանրապես: Միաժամանակ Ջերմուկ քաղաքում ներկայումս իրականացվում են 6 ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում կառուցվում են ժամանակակից հյուրանոցներ և առողջարաններ: «Հայկական միրգ» ծրագրի շրջանակներում 7 համայնքներում ներդրումներ են իրականացվում այգեգործության ոլորտում:  ՀՀ պետական բյուջեի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով իրականացվել են ավելի քան 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր սոցիալական ենթակառուցվածքներում և այլն: Այս ամենով մենք չենք բավարարվում, ուստի 2014 թվականի աշնանը, Արենի գինու փառատոնի շրջանակներում, մտադիր ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ կազմակերպել Վայոց ձորի ներդրումային համաժողով, որի շրջանակներում հավանական ներդրողներին կներկայացնեք մեր կողմից մշակված գործարար ծրագրերն ու ներդրումային նախագծերը:

– Կոնկրետ ՀՀԿ-ն և, օրինակ, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, ներդրումներ արե՞լ են մարզում: Տեղեկություն կա, որ մարզը ամենաաղքատներից է և արտագաղթը շատ է այդ մարզից:

– Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քաղաքական մարմին է, հետևաբար գործարարության ոլորտում ներդրումներ չի կատարում: Ներդրումներ իրականացնող ընկերությունների սեփականատերերի թվում քիչ չեն անհատները, որոնք Հանրապետական կուսակցության անդամ են: Ինձ մի փոքր անհասկանալի է թվում, թե ինչու եք Դուք մեր մարզում գործող բազմաթիվ ընկերություններից առանձնացնում ընդամենը մեկին, և շեշտում մի մարդու անուն, որը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է և ձեռնարկատիրական գործունեությամբ չի կարող զբաղվել: Ինչ վերաբերում է մարզն ամենաաղքատը լինելուն կամ արտագաղթին, ապա առաջարկում եմ բացել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2013» հրապարակումը և պարզել, որ  2012 թվականի ցուցանիշներով ծայրահեղ աղքատության ցուցանիշը Վայոց ձորում կազմում է 0,5 տոկոս (միջին հանրապետականը 2,8), աղքատությունը 20,7 (միջին հանրապետականը 32,4), որոնք դրական իմաստով լավագույն ցուցանիշներն են հանրապետությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում