Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Մենք դեռևս չենք կարողանում ձերբազատվել անցյալի ճիրաններից․ 2020 թվականին պետք է դասեր քաղել 2019-ի սխալներից

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփել է 2019 թվականը և զրուցել 2020 թվականի ակնկալիքների մասին․

«Անցնող 2019 թվականը Հայաստանի ներքին քաղաքական կյանքում եղել է ընդհանուր առմամբ կայուն, սակայն որոշակի վայրիվերումներով ուղեկցված տարի: 2019 թվականը հետհեղափոխական իրականության առաջին տարին էր, որի ընթացքում ամբողջացած գործեցին նոր իշխանության գործադիր ու օրենսդիր թևերը. գործող խորհրդարանն ընտրվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին, և նրա լիազորություններն ուժի մեջ մտան միայն այս տարեսկզբին: Այդպիսով, հեղափոխական իշխանությունն ըստ էության ամբողջացավ իշխանության օրենսդիր և գործադիր թևերում, և երկիրը 2018 թվականի հեղափոխական շրջանից հետո թևակոխեց ավելի հանդարտ փուլ:

Հեղափոխությանը փոխարինելու եկավ քաղաքականությունը, որն օբյեկտիվորեն իր վրա կրում էր ու դեռ շարունակում է կրել հեղափոխության հետքը: Հեղափոխությունը, սակայն, անցնող տարվա ընթացքում էլ ըստ էության մնաց կիսատ կամ թերի, քանի որ իշխանության գործադիր ու օրենսդիր թևերի լեգիտիմացման պայմաններում իշխանության մյուս թևը՝ դատական իշխանությունը, շարունակեց մնալ նախկին՝ ոչ լեգիտիմ ռեժիմում: Խոսքը վերաբերում է ինչպես Սահմանադրական դատարանին, այնպես էլ դատական իշխանությանն ընդհանուր առմամբ: Եվ դա հեղափոխական իշխանության, Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմի ամենամեծ ձախողումն ու բացթողումն է:

Նոր իշխանությունը չկարողացավ գտնել իրավական ու քաղաքական այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտային դատական իշխանությունը ևս վերադարձնել ժողովրդին: Արդյունքում մենք այսօր էլ ունենք Սահմանադրական դատարան և դատարաններ, որոնք ղեկավարում են նախկին հանցավոր ռեժիմի նշանակած դատավորները: Երկրում առկա է սահմանադրական և դատաիրավական լրջագույն ճգնաժամ, որն ամբողջ տարվա ընթացքում անդրադարձել է ներքաղաքական գրեթե բոլոր զարգացումների վրա, այդ թվում՝ նախաքննության կամ դատաքննության ընթացքում գտնվող բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերի տեսանկյունից: Նաև այդ իրողությունների պատճառով ամբողջ տարվա ընթացքում ներքաղաքական օրակարգը հագեցած էր սահմանադրական և դատաիրավական ճգնաժամերին վերաբերող հարցերով: Ճգնաժամեր, որոնք շարունակում են մնալ չհանգուցալուծված:

Անցնող տարվա ներքաղաքական կյանքի մյուս ամենակարևոր առանձնահատկությունն այն էր, որ քաղաքական դիսկուրսը շարունակեց պարփակված մնալ գործող ու նախկին իշխանությունների միջև հակադրության օրակարգերում՝ երկրորդական պլան մղելով ապագայի մասին քննարկումներն ու բանավեճերը: Քաղաքական դաշտի բևեռացումը անցնող տարվա ընթացքում հասավ ծայրահեղ, անթույլատրելի մակարդակի, ինչը մի կողմից՝ պայմանավորված էր նախկին իշխանությունների ու նրանց սպասարկող միավորների տեղեկատվական, մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով, մյուս կողմից՝ գործող իշխանության՝ այդ հակադրության մեջ մտնելու գայթակղությամբ: Արդյունքում քաղաքական դիսկուրսը այդպես էլ դուրս չեկավ այսօրվա և երեկվա միջև անպտուղ բանավեճից, ինչը որևէ կերպ չնպաստեց ապագայի օրակարգերին, ապագայի ծրագրերին ու անելիքներին: Այդ պայմաններում իշխանությանը հակակշռող բևեռի դեր ստանձնեցին նախկին իշխանությունը ներկայացնող ուժերն ու նրանց հարող նորահայտ միավորները, որոնք, չունենալով իրական հանրային վստահություն, տեղեկատվական տիրույթում հավակնում են հանդես գալ իշխանությանն այլընտրանքի դերում:

Արդյունքում իշխանությունը չունի իրական, ժողովրդի վստահությունը վայելող այլընտրանք ու հակակշիռ, խորհրդարանական ընդդիմությունը տապալել է այդ առաքելությունը, ինչի արդյունքում քաղաքական դաշտում ստեղծվել է վակուում, որը լցվելու է կա՛մ նոր՝ ապագային միտված օրակարգեր սպասարկող ուժերով, կա՛մ նախկինների շահերը սպասարկողներով, որոնք գուցե հանդես գան նոր դեմքերով: Իշխանությանը հակակշռող ու փոխզսպող համակարգերի թերացումը կամ փաստացի անգործությունը կարելի է համարել անցնող տարվա ներքաղաքական կյանքի ամենաբացասական իրողությունը, որն անխուսափելիորեն ազդելու է նաև առաջիկա զարգացումների վրա:

2018 թվականի թավշյա հեղափոխությամբ Հայաստանը ստացել է ավելի ժողովրդավարական, ավելի կայուն ու ավելի զարգացած պետություն դառնալու պատմական հնարավորություն: Դրա իրագործման համար, սակայն, անհրաժեշտ է հսկայածավալ աշխատանք, առաջին հերթին՝ քաղաքական համակարգում: Առանց մրցունակ քաղաքական համակարգի, առանց քաղաքական առողջ ու ապագային միտված բանավեճի հեղափոխությունը չի կարող հաջողության հասնել:

Հեղափոխության հաջողության հիմնական գրավականը արմատական բարեփոխումներն են բոլոր ոլորտներում՝ առանց բացառության: Իսկ բարեփոխումների որակը կախված է առաջին հերթին քաղաքական համակարգի, քաղաքական մտքի, քաղաքական բանավեճի որակից: Այդ առումով հետհեղափոխական առաջին տարին՝ 2019 թվականը, ցավոք, չդարձավ շոշափելի ձեռքբերումների ու որակական փոփոխությունների տարի: Մենք դեռևս չենք կարողանում ձերբազատվել անցյալի ճիրաններից, ինչը խոչընդոտում է ապագային միտված մեր ջանքերին ու ձեռնարկներին:

2020 թվականին պետք է դասեր քաղել 2019 թվականի սխալներից և անել ամեն ինչ քաղաքական համակարգի առողջացման ու կայացման համար»,-նշել է պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում