Tuesday, 14 07 2026
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի

ՀՀԿ-ն նոր հնարավորություն կստեղծի նոր իշխանության համար

Մամուլում տեղեկություն է հայտնվել ՀՀԿ գործկոմի նիստի մանրամասներից: Կուսակցությունը գործկոմի նիստ էր արել օրերս՝ ամփոփելով 2019 թվականը: Ըստ մանրամասների՝ նիստը անցել է բավականին բուռն, եղել է մարդաշատ և թերևս հույսերով լեցուն: Համենայնդեպս, տարածված տեղեկության համաձայն՝ արձանագրվել է, որ նոր իշխանության վստահությունն աստիճանաբար նվազում է, թուլանում, և այդ իմաստով պետք է աշխուժացնել աշխատանքը 2020 թվականին: Առերևույթ տրամաբանությունն այն է, որ իշխանության դիրքը թուլանում է, և ՀՀԿ-ն պատրաստվում է օգտվել դրանից՝ 2020 թվականին ավելի աշխուժացնելով իր աշխատանքը:

Օրերս սոցհարցում հրապարակվեց, որի արդյունքով՝ իշխանության դիրքի թուլացման մասին խոսելը իհարկե կլինի ինքնախաբեություն: Մյուս կողմից՝ անշուշտ ինքնախաբեության մեծ ռիսկ կարող է լինել որևէ հրապարակվող սոցհարցմանն անվերապահ վստահելը, այն էլ՝ Հայաստանում, որտեղ սոցիոլոգիան, դժբախտաբար, իր որակներով քիչ է զիջել քաղաքական համակարգին: Կամ ճիշտ կլինի ասել՝ ոչ թե սոցիոլոգիան ընդհանրապես, այլ սոցիոլոգիան որպես հանրային կյանքի մասնակից, ժամանակ առ ժամանակ քաղաքական պատկերներ մատուցող: Այդուամենայնիվ, ինչպիսին էլ լինի սոցիոլոգիական տվյալների նկատմամբ վստահության աստիճանը, առայժմ, գոնե անզեն աչքով, տեսանելի է, որ իշխանությունը հանրային վստահության ամուր դիրքում է՝ չնայած, իհարկե, գործունեության ընթացքում հարուցած բազմաթիվ հարցերով, դժգոհություններով, դիտողությունների և քննադատության առիթներով:

ՀՀԿ-ն իհարկե ունի իրավունք՝ կարծելու, որ իշխանությունը թուլանում է, վստահությունը նվազում, ըստ այդմ՝ կա դրանից օգտվելու շանս: Բայց ամբողջ հարցն այն է, որ ՀՀԿ-ն որքան աշխույժ է փորձում օգտագործել Հայաստանի ներքաղաքական կյանքում իշխանության հետ հարաբերությունում իր որևէ շանս, այդքան այդ աշխուժությունը նպաստում է իշխանության դիրքերի ամրացմանը, ոչ թե այդ դիրքերի ենթադրյալ թուլացումից ՀՀԿ շանսի ավելացմանը:

Այդ տեսանկյունից, եթե ՀՀԿ-ն արձանագրում է իշխանության թուլացում, վստահության նվազում ու եզրակացնում աշխուժանալու անհրաժեշտության մասին, ապա այստեղ խոսքը անուղղակիորեն իշխանությանն ուժեղացնելու եզրակացության մասին է: Որովհետև ՀՀԿ-ն և, իհարկե, ընդհանրապես նախկին իշխող համակարգը, գոնե առայժմ, իշխանության համար խնդիր կարող է ստեղծել իր առավել պասիվությամբ, քան աշխուժությամբ: Որովհետև այդ դեպքում իշխանությանը կզրկի մի շարք հարցերում նախկինների հավակնություններին ուղղակի թե անուղղակի հղում անելու «ալիբիից», որը քաղաքական նոր թիմը գոնե առայժմ կարողանում է օգտագործել առանց մեծ ջանքի ու հմտության և թերևս կօգտագործի նաև 2020 թվականին: Համենայնդեպս, ՀՀԿ-ն կարծես թե որոշել է ստեղծել այդ հնարավորությունը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում