Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (FSB) երկրորդ աշխատակիցը, որը վիրավորվել էր Լյուբյանկայի ուղղությամբ կրակոցների ընթացքում, մահացել է հիվանդանոցում: Ուրբաթ՝ դեկտեմբերի 20-ին, Lenta.ru-ին ասել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Ըստ Պետրենկոյի՝ հրաձգության վայրում գտնվող ևս հինգ մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Նրանց թվում կա մեկ քաղաքացիական անձ:
Ինչպես նշել է Պետրենկոն, քրեական գործը քննելու համար ստեղծվել է օպերատիվ շտաբ, որում ընդգրկված են Ռուսաստանի ԱԴԾ կենտրոնական գրասենյակի և Քննչական կոմիտեի փորձառու քննիչներ և դատաբժշկական փորձագետներ: Քննիչները ուսումնասիրում են հանցագործության հանգամանքները, ինչպես նաև տեղեկություններ կրակողի ինքնության և տեղի ունեցածի հավանական պատճառների վերաբերյալ:








































