Tuesday, 14 07 2026
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը

Իսրայելը մերժել է խաղաղ բանակցությունները շարունակելու Պաղեստինի պայմանները

Իսրայելցիներին և պաղեստինցիներին ոչ մի կերպ չի հաջողվում պայմանավորվել վաղեմի տարածքային վեճը լուծելու համար խաղաղ բանակցությունները շարունակելու հարցում, հայտնում է NEWSru Israel-ը:

Նախօրեին Պաղեստինի իշխանությունները մի շարք նախապայմաններ էին առաջ քաշել բանակցային գործընթացը շարունակելու համար, բայց Իսրայելի կառավարությունը նույնիսկ չի քննարկել պաղեստինցիների հայտարարությունները:

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը իսրայելական մի քանի պարբերականներին տված հարցազրույցում ասել է, որ Երուսաղեմը պետք է մի քանի պայման կատարի, որպեսզի խաղաղ բանակցությունները, որոնց ժամկետն ավարտվում է ապրիլի 29-ին, ևս 9 ամսով երկարաձգվեն:

Իսրայելցիները, Աբասի խոսքով, պետք է, առանց Իսրայելի և Պաղեստինյան Ինքնավարության սահմաններից դուրս արտաքսման, ազատեն արաբ 26 բանտարկյալներին, դադարեցնեն Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրերի կառուցումը և ապագա խաղաղ բաբնակցությունները սկսեն երկու պետությունների սահմանների մասին հարցով:

Առաջ քաշված պայմանների կատարումից հրաժարվելը, ինչպես նշել է Աբասը, կհանգեցնի Պաղեստինի ազգային վարչության լուծարմանը: Պաղեստինցի քաղաքական գործչի խոսքով՝ այդ մարմինը ստեղծվել է որպես ժամանակավոր միջոցառում անկախ պետություն ստեղծելու ճանապարհին: Եթե Պաղեստինի ազգային վարչությունը չի բերում նախատեսված նպատակին, դրա գոյությունն անիմաստ է, նշել է Աբասը:

Իսրայելցի լրագրողների հետ շփվելու վստահություն Աբասին տվել է ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ խմբավորումների համագործակցելու շորջ պայմանավորվածությունը, որոնք պայմանավորվել են ընդհանուր կառավարություն ստեղծել:

Իսրայելը, սակայն, մերժել է առաջադրված բոլոր պայմանները: The Jerusalem Post թերթի՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի շրջապատից աղբյուրները հայտնել են, որ խաղաղ բանակցությունները շարունակելու համար որևէ պայման ներկայացնելը պարզապես անընդունելի է: Նեթանյահուի շրջապատից աղբյուրները նշել են, որ Աբասի խոսքերը վկայում են, որ նա հետաքրքրված չէ խաղաղությամբ:

Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունները սկսվել են 2013-ի ամռանը: Այդ բանակցությունների ժամանակ, ինչպես ենթադրվում էր, պետք է լուծվեր Արևելյան Երուսաղեմի շուրջ վեճը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում