Friday, 10 07 2026
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին

ԿԳՄՍ նախարարը մրցանակներ հանձնեց մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության մրցույթի հաղթողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թվականին Հայաստանի մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անց է կացրել 12 մարզական մասսայական միջոցառում՝ 225489 քաղաքացու մասնակցությամբ:

Գերատեսչության նախաձեռնությամբ անցկացված մարզական փառատոնին մասնակցել է 43 քաղաքային, 5 գյուղական համայնք և Ստեփանակերտը, կազմակերպվել են առանձին գյուղական մարզական խաղեր:

Դեկտեմբերի 19-ին անցկացված մրցանակաբաշխության ընթացքում ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը:

«Սպորտի մասսայականացումը և ֆիզիկական կուլտուրայի ոլորտը մեզ համար եղել և մնում է սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Կարծում եմ, որ այդ քաղաքականությունը պետք է լինի մանկապարտեզից մինչև պրոֆեսիոնալ սպորտ: Ոլորտում մենք դեռ անելիքներ ունենք և դրանք պետք է իրականացնենք միասին»,- նշեց Հարությունյանը:

Նա շնորհավորեց բոլոր այն մարզիկներին ու մարզիչներին, ովքեր 2019 թվականին փայլել են տարբեր միջազգային մրցաշարերում և առաջնություններում:

Իրականացվել են նաև ՀՀ պետական մարմինների միջև հրաձգության, «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն հաստատություն», «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթները:

Մրցանակային տեղեր գրաված համայնքները պարգևատրվեցին ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներով՝ 1-ին տեղ՝ 450 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 350 հազար դրամ և 3-րդ տեղ՝ 250 հազար դրամ:

571 ընտանիք, որից 21 ընտանիքի հայրը կամ մայրն ունեցել է հաշմանդամություն, պայքարել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կոչման համար: Շուրջ 1600 տարեց, հուլիս-օգոստոսին և սեպտեմբեր-հոկտեմբերին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մասնակցել է «Տարեցների հանրապետական մարզական խաղեր» մրցույթին:

«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթում լսողական, տեսողական, հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 300 անձ պայքարել է բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ, բազկամարտ, շաշկի, դարթս, եռամարտ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար և եռամարտ լսողական խնդիրներ ունեցող անձանց մարզաձևերում:

Շուրջ 5000 ուսանող մասնակցել է հանրապետական ուսանողական մարզական խաղերին, իսկ հանրակրթական դպրոցների 1-7-րդ դասարանների աշակերտները՝ «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը, 8-12-րդ դասարանցիները՝ «Սպարտակիադայի» և նախազորակոչային ու զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերին:

ԿԳՄՍ նախարարությունը մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչությունն ուսումնասիրել ու գնահատել է անցնող տարում անցկացված միջոցառումներին մարզերի մասնակցությունը և լավագույն արդյունք գրանցած Շիրակի մարզը պարգևատրվում է գավաթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում