Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Երկուսի կռիվն այս դեպքում ինքնըստինքյան ոչ թե լուծում, այլ բարդացնում է երրորդի հարցը. ԲՀԿ-ն՝ կամ-կամի առաջ

Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության շուրջ ստեղծված իրավիճակը, որ սրվեց խմբակցության իր անդամին հետ կանչելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտնի որոշումով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծել ներքաղաքական դաշտում: Նախկին իշխող համակարգը բավականին ինտենսիվ կերպով ձեռնամուխ է եղել Դավիթ Խաժակյանին «Լուսավոր Հայաստանի» ղեկավարությունից պաշտպանելու գործին: Այդ հանգամանքը իր հերթին կարող է ավելացնել «Լուսավոր Հայաստանի» միավորները հանրային վարկի իմաստով, որոնք լրջորեն նվազել էին հետհեղափոխական քաղաքական զարգացումների մի շարք հանգուցային փուլերում քաղաքական այդ ուժի ոչ համարժեք դիրքորոշումների պատճառով:

Այդ իրավիճակն իր հերթին մրցակցային է դառնում խորհրդարանում ու Երևանի ավագանում երկրորդ, այսպես ասած, ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ համար: Բանն այն է, որ «Լուսավոր Հայաստանի» միավորները աճելու են ո՛չ «Իմ քայլի» և ո՛չ էլ նախկին իշխանության որևէ ուժի, այլ գերազանցապես ԲՀԿ նկատմամբ: Ըստ ամենայնի, «Բարգավաճ Հայաստանն» առաջիկայում կփորձի որևէ գործողություն կամ քայլ իրադարձությունների հետևից հասցնելու համար, ինչպես քաղաքապետարանի շուրջ մինչ այդ եղած ԿամԱԶ-ների պատմության առումով, որում «Լուսավորի» առաջատարությունը «Բարգավաճ Հայաստանը» փորձեց վիճարկել «շեյխերի» խաղաքարտով, թեև ստացավ առավելապես բումերանգի էֆեկտ կամ հարված:

Մեծ հաշվով, Խաժակյանի թեման օգտագործելով իշխանության և «Լուսավոր Հայաստանի» վրա ուժեղ ճնշման նպատակով, նախկին իշխող համակարգը իրականում, կամա թե ակամա, ավելի մեծացնում է ճնշումը ԲՀԿ շուրջ, միաժամանակ էապես նեղացնելով ԲՀԿ մանևրի հնարավորությունը:

Նախկին համակարգի և ԲՀԿ հարաբերության իմաստով այդ խնդիրը ունի էքզիստենցիալ բնույթ և լինելու է այդպիսին, քանի դեռ ԲՀԿ-ն կամ արմատապես և լիովին չի հրաժարվել իր անցյալից՝ հիմնարար և համընդգրկուն կերպով, կամ չի հրաժարվել իր ներկայից ու ապագայից և չի վերադարձել այն համակարգ, որտեղից սերվել է: Մեծ հաշվով, չնայած բովանդակային ապակառուցողականությունը, զուտ քաղաքական օրգանիզմի ֆիզիոլոգիայի տեսանկյունից ներկայիս ընթացքը հայաստանյան իրողությունների համար առողջացնող է, առերեսող, քաղաքական ֆիլտրացիայի մեծ նախադրյալներով: Ի վերջո, բոլորը պետք է առերեսվեն միմյանց և նոր իրողությունների հետ՝ կողմնորոշվելով, թե ում և որտեղ են մերժում կամ խժռում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում