Thursday, 16 05 2024
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան

Կիևը Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը չի փոխել, բայց… Պորտնիկովը հիշեցնում է Հայաստանի քվեարկությունները Ղրիմի անեքսիայի վերաբերյալ

Բաքվում Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»: «Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,- հայտարարել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում:

Ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված հայտարարություններին՝ ասաց, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին որևէ նոր բան չի ասել. «Այդ հարցի շուրջ Ուկրաինայի ավանդական մոտեցման որևէ փոփոխություն չկա։ Ուկրաինան 90-ական թվականներից հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ այդ երկրի սահմանադրորեն ամրագրված սահմաններով։ Վլադիմիր Զելենսկին Բաքու իր կատարած այցի ժամանակ հերթական անգամ ընդգծել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը չի փոխվել»։

Միևնույն ժամանակ Պորտնիկովն ընդգծեց. «Ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի տարածքի մաս չի հանդիսանում և ճանաչված չէ հենց Հայաստանի կողմից՝ որպես անկախ պետություն։ Հետևաբար երբ Երևանում ասում են, որ նման հայտարարությունները կարող են ազդել հայ-ուկրաինական հարաբերությունների վրա, որոշակի հակասական տպավորություն է ստեղծվում։ Պարոն Զելենսկու այդ հայտարարության մեջ չկա որևէ առարկություն հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ, չկա որևէ բնորոշում, որը պետք է ազդի Կիևի և Երևանի հարաբերությունների վրա»։

Վիտալի Պորտնիկովը հիշեցնում է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև ՄԱԿ-ում, միջազգային հարթակներում Հայաստանի՝ նաև այս իշխանությունների օրոք արված քվեարկությունները, որոնցով Հայաստանը հայտնվում է «իզգոյ» պետությունների կողքին՝ պաշտպանելով Ռուսաստանի դիրքորոշումը. «Երբ խոսքը գնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության, Ղրիմի վերաբերյալ բանաձևերի մասին, Հայաստանը համապատասխան քվեարկություն է անում, ինչն իսկապես կարող է ազդել հայ-ուկրաինական հարաբերությունների վրա։ Այն, ինչ պետք է աներ Հայաստանի Հանրապետությունը՝ ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինան է ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Որովհետև ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ չի նշանակում չճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ուկրաինան ճանաչում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Պարզապես ուզում եմ հստակ ընդգծել այս ակնհայտ իրողությունները»։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա, ըստ մեր զրուցակցի, դրա լուծումը ոչ մի կերպ կախված չէ Ուկրաինայի դիրքորոշումից. «Դա կախված է նրանից, թե որքան ինտեսնիվ կլինեն միջազգային ջանքերը, Երևանի ու Բաքվի ջանքերը այդ հակամարտության կարգավորման, այն բանաձևի փնտրտուքի համար, որը թույլ կտա հաստատել խաղաղություն ու փոխվստահություն»։

Մեր այն դիտարկմանը՝ կա՞ արդյոք հայ-ուկրաինական հարաբերություններում փոփոխություն՝ երկու երկրներում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, երբ փաստորեն և՛ Հայաստանում, և՛ Կիևում կան նոր, երիտասարդ ղեկավարներ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, որ պետությունների միջև հարաբերությունները կախված են տարիքից։ Այդ հարաբերությունները հիմնականում կախված են լինում այն իրավիճակից, որը ձևավորված է տվյալ երկրներում և մասնավորապես յուրաքանչյուր երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումից։ Ուկրաինան պետություն է, որը Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ է։ Մեր տարածքի մի մասն օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, մի մասն էլ Ռուսաստանի կողմից անեքսիայի է ենթարկված։ Ես նկատի ունեմ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և Դոնեցկն ու Լուգանսկը, որտեղ գտնվում են օկուպանտները։ Սրանք փաստեր են, որոնք Ուկրաինայում ամրագրված են օրենքով: Իսկ Հայաստանի Հանրապետությունը, հիշեցնեմ, ագրեսոր պետության ամենամտերիմ դաշնակիցներից մեկն է»։

Վերլուծաբանը նաև շեշտում է՝ ինքը կողմնակից է, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջև բարիդրացիական հարաբերություններ լինեն. «Ես նաև հաշվի եմ առնում այն արտաքին միջավայրը, որում այդ հարաբերությունները զարգանում են։ Հասկանում եմ, որ թե՛ Կիևի և թե՛ Երևանի համար չկան մանևրելու շատ մեծ հնարավորություններ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում