Friday, 10 07 2026
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր

Անխուսափելի վերադիրքավորում. սա դեռ սկիզբն է

Հայաստանում ներքաղաքական լայն վերադասավորումների գործընթացը չունի այլընտրանք՝ այն պարզ պատճառով, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավոր չէ քաղաքականությամբ արդյունավետ զբաղվել նախահեղափոխական դասավորության պայմաններում: Հնարավոր կլինի, եթե քաղաքական զարգացումների տրամաբանությունը մնում է նախահեղափոխական շրջանակում: Բայց այլևս ակնառու է, որ այդպես չէ, և այդ գործընթացը անշրջելի է:

Խնդիրն այստեղ լավ ու վատի մեջ չէ, այլ քաղաքական իրողությունների, որոնք բխում են նաև արտաքին իրողություններից: Ներքին ու արտաքին քաղաքական տիրույթները փոխկապակցված և փոխազդված են անգամ գերտերությունների, ուժային կենտրոնների պարագայում, և այդ դեպքում ավելորդ է խոսել այնպիսի պետությունների մասին, ինչպիսին Հայաստանն է: Իսկ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո արդեն իսկ հասցրել է իրականացնել ոչ միայն ներքին որոշակի փոփոխություններ, այլ նաև արտաքին: Ընդ որում, կարող ենք անգամ արձանագրել, որ ներքին փոփոխությունները իրենց խորքում գուցե այնքան մասշտաբային, հեռանկարային, ռազմավարական չեն, որքան Հայաստանում հետհեղափոխական իրավիճակի մեկուկես տարվա ընթացքում ձևավորված արտաքին միջավայրը՝ Հայաստանից այդ միջավայր գնացած ազդակների բերումով:

Այդ պարագայում ներքաղաքական իրողությունների տրամաբանությունը որևէ կերպ հետ շրջելը ոչ միայն անցանկալի, այլև նույնիսկ վտանգավոր կարող է լինել այդպիսի փորձ անող որևէ ուժի համար՝ լինի այն ընդդիմություն, թե իշխանություն, և թե նույնիսկ լեգիտիմ իշխանություն: Հայաստանյան ներքաղաքական կյանքում աստիճանաբար ամրանում է այդ իրողությունների գիտակցումը, եթե անգամ տեղ-տեղ դա կատարվում է բավականին դանդաղ: Ըստ այդմ՝ բոլորի համար է դառնում պարզ, որ վերադասավորումը և վերադիրքավորումը այլընտրանք չունի:

Այն, ինչ նախօրեին արձանագրվեց «Լույս» դաշինքի շրջանակում, ընդամենը դրվագներից մեկն է: Այդպիսիք շատ են լինելու, և խնդիրն այստեղ գործընթացի կառավարելիությունն ու հանրային վերահսկելիությունն է: Որովհետև վերադիրքավորման անհրաժեշտության գիտակցումը ժամանակի ընթացքում գալու է շատերի մոտ նույնիսկ բնազդաբար՝ ինքնապաշտպանության բնազդով, մինչև դա ինքնին դեռ չի նշանակում, որ դրանից բխող կամ հետո կատարվող քայլերը ենթադրում են նոր ներքին և առավել ևս՝ արտաքին իրողություններին, մարտահրավերներին ու հնարավորություններին համարժեք վարքագիծ ու գործողություն:

Վերադիրքավորման իմաստով խոսքն իհարկե քաղաքական ամբողջական դաշտի մասին է, ինչը ներառում է ոչ միայն դրանում գոյություն ունեցող ուժերին, այլ նաև ուժերի, որոնք ներկայացնում են տեղ ունենալու նոր հայտ:

Հայերի ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձևերը աշխարհում հայկական գործոնի նոր մասշտաբի ընդգծում են, ինչը անխուսափելիորեն նոր մասշտաբ է պահանջում նաև հայաստանյան քաղաքական դերակատարներից: Իսկ նոր դիրքը դեռևս նոր մասշտաբի հոմանիշ չէ: Հայաստանի ներքաղաքական դաշտում կա մասշտաբի դեֆիցիտ և այն լրացնելու անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում