ԱՄՆ Արիզոնա նահանգում աճուրդի կհանվի աշխարհի ամենաթանկ և շքեղ թրեյլերներից մեկը: Աճուրդը նախատեսվում է անցկացնել 2020 թ.-ի հունվարին, գրում է Motor-ը:
Թրեյլերը՝ 1950-ին թողարկված Westcraft Capistrano Calypso է. այն ամենաերկարն է և հազվագյուտը: Օրինակ, դրա առաստաղի բարձրությունը հասնում է գրեթե երկու մետրի:

Մեքենայի ներկա սեփականատերը այն գնելուց հետո ամբողջովին վերանորոգել է: Դրա համար տղամարդը մասնագետների մի ամբողջ թիմ է վարձել, որոնք 11 տարի զբաղվել են այդ գործով:

Սեփականատերը ցանկանում էր պահպանել հազվագյուտ թրեյլերի պատմական տեսքը և միևնույն ժամանակ այն ժամանակակից և գործառնական դարձնել: XX դարի 30-ականների ար-դեկո ոճով ինտերիերում կան հեռուստացույցներ, վարդակներ, ջեռուցման ժամանակակից համակարգ և օդորակիչներ:

Լոտի նախնական արժեքը չի հաղորդվում:












































