Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսը սկսել է ադրբեջաներեն ողջույնի խոսքով՝ գրում է Interfax.ua-ը։
Զելենսկին ադրբեջաներեն արտասանել է՝ բարի երեկո։ Զելենսկու այդ քայլը առաջացրել է նախագահ Ալիևի գոհունակությունը։
Հիշեցնենք, որ սա Ուկրաինայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան։