Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

ՀՀԿ առաջարկը Նիկոլ Փաշինյանին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը օրերս հայտարարել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունը բխում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահից, քանի որ կօգնի նրան դիմագրավել Արցախյան հարցում բարդ բանակցություններին:

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանին օժանդակություն ՀՀԿ-ն թերևս ցույց է տվել խորհրդարանի նախորդ արտահերթ ընտրությանը ու նաև հետագա ամիսներին՝ պարբերաբար քննադատելով նրան, այսպես ասած, վատ քաղաքականության, վտանգներ հարուցելու, բանակցային գործընթացը բացասական դաշտ տեղափոխելու կամ այլ կերպ ասած՝ «հող հանձնելու» համար:

Կազանյան ամոթալի պլանի շուրջ բանակցած քաղաքական ուժի այդ քննադատությունները Նիկոլ Փաշինյանին կամա թե ակամա աջակցել են նրանով, որ չփաստարկված, չհիմնավորված ընդդիմախոսությամբ ՀՀԿ-ն Արցախյան հարցում հանրությանն էլ ավելի է կոնսոլիդացրել վարչապետ Փաշինյանի շուրջը՝ տալով նրան, այսպես ասած, կոշտ քաղաքականության ակամա մանդատ՝ ի հեճուկս «հանձնելու» վերաբերյալ քննադատության:

Դատելով մի շարք արտաքին միջավայրային փոփոխություններից և իրողություններից՝ Փաշինյանին հաջողվել է կապիտալիզացնել այդ մանդատը: Այդ՝ արցախյան հարցի գործընթացի իմաստով խորհրդարանի արտահերթ ընտրություն Փաշինյանին պետք չէ: Պե՞տք է արդյոք այլ իմաստով՝ դա էլ արդեն այլ հարց է, որին արժե անդրադառնալ այլ առիթով:

Խորհրդարանի արտահերթ ընտրություն պետք է ՀՀԿ-ին, և Արմեն Աշոտյանի խոսքում այդ իմաստով առաջարկ է Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ն արտահերթ ընտրությամբ ակնկալում է հայտնվել խորհրդարանում: Ու թեև դրա դիմաց ակնարկվում է Արցախյան հարցում Փաշինյանին որևէ կերպ աջակցելու մասին, տողատակում թերևս Հանրապետականը ունի այլ առաջարկ, որն առնչվում է ներքին կյանքին: Թե ինչքանով կարող է ՀՀԿ որևէ առաջարկ վստահելի լինել Նիկոլ Փաշինյանի համար՝ դա էլ այլ հարց է: Մի բան է թերևս հստակ, որ ՀՀԿ-ն լավ է պատկերացնում ներկայիս միջավայրում իր առավելությունը բոլոր այն ուժերի նկատմամբ, որոնք հավակնում են զբաղեցնել ընդդիմության առաջատարի դիրք՝ հատկապես աշխատելով նախկին իշխող համակարգի պոտենցիալ ընտրազանգվածի շրջանում:

Բանն այն է, որ տեսականում մոտ ապագայում արտահերթ ընտրության պարագայում ՀՀԿ-ն ունի ընդդիմադիր, դժգոհ ընտրազանգվածը մոբիլիզացնելու առավել մեծ ներուժ՝ մի շարք պատճառներով: Ընտրազանգվածը խոշոր հաշվով լինելու է բևեռացված վարչապետի աջակցության (գերակշռող մասը) և ծայրահեղ դժգոհության միջև: Ահա այդ երկրորդ բևեռի հարցում հավակնորդ ուժերի շարքում ներկայումս առավելություն ունի ՀՀԿ-ն, և արտահերթ ընտրությունը թույլ կտա Հանրապետականին իրացնելու այդ առավելությունը: Չի բացառվում, որ կա ակնարկ Նիկոլ Փաշինյանին, որ արժե դիտարկել այդ տարբերակը, քանի դեռ որևէ քաղաքական միավոր իր շուրջը չի կապիտալիզացրել Ռոբերտ Քոչարյանը և խլել առավելությունը ՀՀԿ-ից:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում