Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

ՀՅԴ-ն գնաց մենակ. պառակտում նախկինների ճամբարում

ՀՅԴ Արցախի Արտակարգ շրջանային ժողովը երեկ հայտարարություն է տարածել, որից տեղեկանում ենք, թե Ժողովը որոշել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու առաջադրել Դավիթ Իշխանյանին: Խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին ցանկով:

Այս որոշումն, իհարկե, անկանխատեսելի համարել չի կարելի, սակայն դրանով հանդերձ՝ այն ինտրիգային է, ինչ-որ իմաստով՝ առանցքային։

Բանն այն է, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն վերջին շրջանում խիստ ընդդիմադիր կեցվածք է որդեգրել՝ իր երիտմիության միջոցով պահանջելով կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, կուսակցության շարքերից արտաքսելով այդ պահանջը չկիսող ուսանողների ու վերջապես՝ շրջանառու դարձնելով «պարտիզանական հարվածների» մասին թեզը, որի թիրախը, բնականաբար, գործող իշխանություններն են։ Ահա այս համատեքստում ՀՅԴ Արցախի կառույցն ուշագրավ որոշում է կայացրել, որով փաստորեն, ի տարբերություն հայաստանյան կառույցի, իրեն դուրս է դրել հայաստանյան հին, մերժված համակարգի տրամաբանությունից։

Բանն այն է, որ Արցախում հայաստանյան հին համակարգի անվիճարկելի թեկնածուն գեներալ Վիտալի Բալասանյանն է, ով փաստացի պատերազմ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ու փաստորեն իր քարոզչությունը կառուցում է Հայաստանի ու Արցախի հակադրության վտանգավոր թեզի վրա։ Ենթադրվում էր, որ Բալասանյանը կարող է լինել նաև ՀՅԴ թեկնածուն՝ առնվազն այն պատճառով, որ հին համակարգն Արցախում կարողանա կոնսոլիդացնել իր ռեսուրսները, չփոշիացնել հնարավոր ընտրազանգվածի ձայները։ Արցախում ՀՅԴ-ն փաստացի գնաց հակառակ ճանապարհով՝ իր ինքնուրույն մասնակցությամբ լուսանցքում թողնելով գեներալին ու զրոյական դարձնելով հին համակարգի ռեստավրացիայի շանսերը։

Ի դեպ, ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանը, ի թիվս Արցախի նախագահի այլ թեկնածուների, վերջերս Ստեփանակերտում հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի ընդգծված դարձնելով հանդիպման հրավեր չստացած Վիտալի Բալասանյանի քաղաքական մարգինալությունը։ Ուշագրավ է, որ այդ ժամանակ, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի ու Մասիս Մայիլյանի, Իշխանյանը տակավին պաշտոնապես առաջադրված չի եղել։

Արդյոք կարո՞ղ ենք պնդել, որ այս պարագայում պաշտոնական Երևանն արդյունավետ համագործակցություն է ունեցել Արցախի դաշնակցականների հետ, ու նրանք ինքնաբավ որոշում են կայացրել՝ նույնիսկ ի հեճուկս Հայաստանի ԳՄ-ում տիրող տրամադրությունների։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, որովհետև Դաշնակցությունը փակ կառույց է, ու մենք ճշգրիտ պատկերացումներ չունենք ընթացող ներկուսակցական զարգացումների մասին։

Մյուս կողմից՝ ամենևին չեմ բացառում այն վարկածը, որ ՀՅԴ-ն ինքն է որոշել պատժել հին համակարգին՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում ռոբասերժական ուժերի ցուցաբերած վարքագծի համար։ Նախկիններն ամեն ինչ արեցին, որպեսզի ՀՅԴ երիտասարդների ցույցերը տեղավորվեն հին համակարգի տրամաբանության համատեքստում՝ միով բանիվ ՀՅԴ-ին մենակ թողնելով «Արայիկ, հեռացիր» օպերացիայի ձախողման ժամանակ։ Գուցե եկել է ՀՅԴ համարժեք պատասխանի ժամանակը, որը դրսևորվում է Արցախում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում