Saturday, 08 06 2024
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ

Բաքվի ու ռոբա-սերժական համակարգի դաշինքն՝ ընդդեմ Հայաստանի․ ինչո՞ւ են նույն բանը պնդում Մամեդյարովն ու նախկինները

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ մամուլի ասուլիսին չի հաստատել Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարին։

«Կա հստակ ձևաչափ, որ հանդիպման մասին հայտարարում են համաձայնեցված կարգով միաժամանակ, երբ որ բոլոր մանրամասներն արդեն իսկ համաձայնեցված են լինում համանախագահների միջոցով։ Նշեմ, որ ներկայումս այս համանախագահների հայտարարության մեջ նշված աշխատանքների վերաբերյալ մանրամասները գտնվում են դեռևս քննարկման փուլում և այս առումով որևէ բան չեմ կարող ասել», – ասել է ԱԳՆ խոսնակը։

Մամեդյարովն ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել է, իր խոսքով, Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված, այսպես կոչված, Լավրովի պլանը, որը, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, մշակվել է մոտ երկու տարի առաջ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը Լավրովի պլանի մասին հարցին պատասխանելիս ասել է. «Դա մենք նշել ենք բազմիցս, դա հստակ է՝ որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ Ինչ վերաբերում է, թե ինչ է նշել պարոն Մամեդյարովը, ես չէի ցանկանա համարել, որ այստեղ կար պարզապես տեխնիկական վրիպակ իրենց կողմից, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»։

Այսպիսով՝ պաշտոնական Երևանը բավականին օպերատիվ արձագանք տվեց Բաքվի հերթական մանիպուլյացիային՝ վերահաստատելով այն մոտեցումները, որոնց մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել էր Բրատիսլավայում։

Սակայն արծարծվող խնդիրը հետաքրքիր է նաև այլ դիտանկյունից։

Հայաստանի հին համակարգի ներկայացուցիչներն ու պաշտոնական Բաքուն, ըստ էության, խոսում են նույն լեզվով՝ երկուսն էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վերագրելով մտացածին զիջումներ, հողեր հանձնելու, «Լավրովի պլան» քննարկելու հանձնառություն։ Ադրբեջանի իշխանության քաղաքականությունը հասկանալի էր․ նրա քաղաքականությունը մշտապես կառուցվում է մանիպուլյացիայի, սեփական ժողովրդին ու Հայաստանի հասրակությանը և միջազգային հանրությանն ապակողմնորոշելու վրա։ Ինչո՞ւ է Հայաստանի հին համակարգը «հիբրիդային պատերազմ» վարում սեփական երկրի դեմ՝ ըստ էության, երկրորդելով պաշտոնական Բաքվին։ Օրինակ՝ նախկիններին հարող ԶԼՄ-ները երեկ ակտիվորեն տիրաժավորում էին Մամեդյարովի հարցազրույցը, իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այնքան էր ոգեկոչվել դրանից, որ ֆեյսբուքյան իր էջում դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ եզրակացնելով․ «․․․ուստի երկրում շուտափույտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը Արցախյան բանակցությունների ներկա փուլում քո քաղաքական ինքնապաշտպանության բնազդի հարցն է»:

Ի՞նչ է սա․ Հայաստանի հին համակարգի ու Ադրբեջանի խանական իշխանության մենթալ հոգեհարազատությո՞ւն, այսպես ասած՝ ավտորիտար «ինտերնացիոնալ», թե ռոբա-սերժական համակարգի ու պաշտոնական Բաքվի դիրքորոշումների սինխրոնիզացիա, որը տեսականորեն կարող է թելադրված լինել անուղղակի ընդհանուր շահերով, կամ՝ ենթադրենք, Մոսկվայից, որը զբաղված է որոշակի գործընթացների մենեջմենտով։ Դժվար է հստակ պատասխանել այս հարցին, սակայն նախկինները ակնհայտորեն իրենց դուրս են դնում Հայաստանի քաղաքական համակարգից՝ ստանձնելով «հինգերորդ շարասյան» անպատվաբեր գործառույթ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում