Thursday, 06 06 2024
12:48
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
12:45
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
Կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին

Քոչարյանը նկատի ուներ Վիտալի Բալասանյանին, բայց ՀՀ նախկին նախագահն այսօր Արցախում քաղաքական հենարան չունի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս «Հրապարակ» օրաթերթին հարցազրույց է տվել և ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Արցախում 2020 թվականին սպասվելիք նախագահական ընտրություններին. «Արցախում պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ»,- նշել է Քոչարյանը։ Վերջինս ավելի վաղ իր հարցազրույցում նշել էր, որ ունի նախընտրած թեկնածու, բայց նրա անունը չի հնչեցնի։ Ո՞ւմ նկատի ուներ երկրորդ նախագահը, որը, անկասկած, Արցախում ունի համակիրների որոշակի շրջանակ, որոնք պարբերաբար հանդես են գալիս իրեն աջակցող և ՀՀ իշխանությունների գործունեությունը քննադատող հայտարարություններով։

Քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի դիտարկումներին, ասաց. «Շատ ակնհայտ է, որ Հայաստանի նախկին իշխանությունները փորձում են Արցախի նախագահական ընտրություններում ունենալ իրենց թեկնածուն և նրան տեսնել նախագահի պաշտոնում։ Սա ակնհայտ իրողություն է ու քննարկման ենթակա չէ։ Կոնկրետ ում նկատի Հայաստանի երկրորդ նախագահը՝ կարելի է մի քանի ենթադրություն անել, նա ժամանակին ասել է, որ ունի նախընտրած թեկնածու, որի անունը չի հրապարակում։ Մնում է միայն գուշակել, թե նա ում նկատի ունի՝ ասելով՝ պատերազմով անցած մարդ, ըստ իս՝ նկատի ունի Վիտալի Բալասանյանին։ Համենայնդեպս, այսօրվա հավանական թեկնածուների շարքում, ըստ երևույթին, նա առանձնացնում է Վիտալի Բալասանյանին»։

Մեր զրուցակիցը հավելեց՝ ինքը Բալասանյանը չի թաքցնում, որ աջակցում է Հայաստանի երկրորդ նախագահին. «Նույնիսկ այստեղ իր գրասենյակում ստորագրահավաք է նախաձեռնել՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։ Այս իրողությունները համադրելով՝ գալիս եմ այն եզրակացության, որ իր խոսքերով ասած՝ պատերազմով կոփված մարդ ասելով՝ նկատի ունի Վիտալի Բալասանյանին»։

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին իշխանությունների՝ Արցախում ունեցած լծակներին, դրանց հնարավոր ազդեցությանը ընտրությունների արդյունքների վրա, Վահրամ Աթանեսյանը նկատեց. «Ես չեմ կարող ասել, թե Հայաստանի նախկին իշխանությունները՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները միասին են գործում, նույն թեկնածուին են պաշտպանում և թե ինչ լծակներ ունեն Արցախում։ Չեմ կարծում, թե նրանք որևէ լուրջ ռեսուրս ունեն։ Ընդհանուր տպավորությունս այնպիսին է, որ ՀՀ նախկին իշխանությունները Արցախում լուրջ քաղաքական հենարան չունեն, այսինքն՝ չկա որևէ քաղաքական ուժ, որը պաշտոնապես աջակցի Հայաստանի երկրորդ նախագահին։ Հանրային տրամադրություններն էլ թույլ են տալիս եզրակացնել, որ նրանք Արցախում մեծ աջակցություն չունեն։ Հնարավոր է՝ առանձին անձինք ինչ-որ հայտարարություններ անեն, բայց սա քաղաքական ռեսուրս չէ»։

Քաղաքագետն անդրադարձավ նաև այն դիտարկումներին, որ եթե ֆավորիտ թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանը , Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը չկարողանան գալ պայմանավորվածության, ապա ընտրություններում հնարավոր է երկրորդ փուլ լինի. «Գիտեք՝ ձեր նշած թեկնածուները, բացի Արայիկ Հարությունյանից, ըստ իս՝ հանրային մեծ աջակցություն չունեն։ Չեմ պատկերացնում, թե ինչ պայմանավորվածությունների պետք է այդ մարդիկ հանգեն, և թե ինչու Արայիկ Հարությունյանը՝ ունենալով մեկնարկային ահռելի տարբերություն մյուս երկուսից, պետք է նրանց հետ պայմանավորվածության գնա։ Երկրորդ փուլի մասին խոսակցություններն արհեստական են դրվում շրջանառության մեջ՝ որոշակի շրջանակների կողմից։ Իմ անձնական կարծիքը չի փոխվել. համարում եմ, որ Արցախի նախագահական ընտրությունների ֆավորիտը նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է։ Իմ դիտարկումները թույլ են տալիս ասել, որ քվեարկության առաջին փուլով հաղթողը հայտնի է լինելու»։

Ինչքանո՞վ Արայիկ Հարությունյանին կօգնի իր վերջին հայտարարությունները՝ հեղափոխությանը աջակցելու մասին՝ փաստորեն դեռ այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր Արցախի պետնախարարի պաշտոնը. «Ես այն կարծիքին չեմ, որ այդ մասին Արցախի նախկին վարչապետն առաջին անգամ է հայտարարում։ Նա միշտ էլ ասել է, որ հեղափոխության կողմնակիցն է եղել։ Փաստն այն է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ ամիս անց նա պետնախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց, և դա խոսում է այն մասին, որ 2018 թվականին նա արդեն իր քաղաքական որոշումը կայացրել է»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում