Wednesday, 01 05 2024
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը

Քոչարյանը պառակտեց ՀՅԴ-ն․ «Կոնսենսուս՝ մինուս մեկի» հետևանքները

«Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «պողոսների» թերարժեք հոգեվիճակի մասին: Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելը անիմաստ է: Սա հատված է «Հրապարակ» օրաթերթին ազատազրկված նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված ծավալուն հարցազրույցից։ Այս հարցազրույցի ծավալուն տարբերակը կտպագրվի վաղը, սակայն դրա արդեն հանրայնացված մասը հուշում է, որ Քոչարյանը վերջնականապես կտրել է կապն իրականության հետ ու փորձում է իր նախագահությունը ներկայացնել որպես մեր պատմության մի ռացիոնալ հատված, որի ընթացքում ինքն իբրև թե «հանդուրժել» է Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա իշխանության վերնախավին։ Երկրորդ նախագահը թերևս մոռացել է Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի մասին ու ուզում է՝ ամեն պահ իրեն հիշեցնեն, որ մեր նորագույն պատմության այս զազրելի ոճիրները հենց իր նախագահության «ձեռքբերումներն» են։

Քոչարյանը վերջին շրջանում հաճախ է հիշում սոցիալական հոգեբանության մասին, ինչը երևի մոտիվացված է, մանավանդ երեկվա իրադարձություններից հետո, երբ նախկին համակարգի «սիրելի» դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Այլ խոսքով՝ Քոչարյանն այս Ամանորը նույնպես դիմավորելու է ԱԱԾ մեկուսարանում՝ իր իշխանության «կենսունակությունն» ապահոված Նաիրի Հունանյանի հարևանությամբ։

Մյուս կողմից՝ վերջին կալանավորումից ընդամենը մեկ օր առաջ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կոնսենսուս՝ մինուս մեկը» կատարելապես ձախողվեց։ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դեմ չկոնսոլիդացվեց ոչ միայն հասարակությունը, այլ նաև քաղաքական համակարգը, նույնիսկ դրա այն հատվածը, որը սկզբունքորեն «գաղափարական» առումով մոտ է կանգնած երկրորդ նախագահին։

ՀՅԴ-ից արտաքսված երիտասարդներից մեկը երեկ հանդես էր եկել ուշագրավ բացահայտումներով։ Արտակ Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում նշել է՝ իրենց կուսակցությունից հեռացրել են ոչ թե ներկուսակցական խնդիրների մասին հրապարակային արտահայտվելու, այլ կուսակցության ղեկավարության մի շարք պնդումների հետ չհամաձայնելու պատճառով։ Մասնավորապես, երիտասարդի փոխանցմամբ, իրենք չեն համաձայնել, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, նաև պնդել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառ չեն տեսնում։

Ստացվում է՝ Քոչարյանը լուսանցքային է նույնիսկ այն կուսակցության համար, որի ահաբեկչության համար մեղադրվող ղեկավարներին նա ազատություն շնորհեց ու պաշտոններ և «թրփոշանալու» հնարավորություն ընձեռեց իր նախագահության ընթացքում։ Մի պահ կարող է թվալ՝ երիտասարդ դաշնակցականները երախտամոռ են, սակայն նրանք, ի տարբերություն Հրանտ Մարգարյանի ու օլիգարխացած այլ ընկերների, անկաշկանդ են ու հասկանում են այն ավերը, որ Քոչարյանը բերել է իրենց կուսակցության գլխին։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին զրկել են գաղափարական «կուսությունից»՝ դարձնելով քրեաօլիգարխիկ համակարգի բաղադրիչ, փողերով սնուցելով կուսակցական ընտրանուն, իսկ ավանդական կուսակցությանը թողնելով առանց վարկանիշի ու զարգացման հեռանկարի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում