Wednesday, 22 07 2026
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը
Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից
15:50
Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ
15:30
Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
14:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
14:40
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
14:30
Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
13:50
Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
13:30
Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները

Հայաստանում քաղաքական վակուում է. Վազգեն Մանուկյանը չի բացառում ԱԺՄ-ի վերադարձը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, մեր նախորդ զրույցներից մեկում չէիք բացառել ԱԺՄ-ի՝ ակտիվ քաղաքական կյանք  վերադառնալու հեռանկարը: Հետաքրքիր է՝  ներքաղաքական այս վերջին զարգացումներից հետո տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:

Այդ մտադրությունը կար, ու ես ասել եմ այդ մասին: Սակայն դա կապված չէ Հայաստանում առկա իրավիճակի հետ: Դա այն է, ինչ մենք կուզենայինք, բայց կլինի դա անել, թե ոչ, կստացվի մեզ մոտ, թե ոչ՝ դա կյանքը ցույց կտա: Ես հիմա դժվարանում եմ ասել:

ԱԺՄ-ի հին զինակիցները, ըստ Ձեզ, կկարողանա՞ն լուրջ այլընտրանք  լինել իշխանությանը, ինչպես նաև ընդդիմությանը, ումից հասարակությունը վերջին շրջանում շատ է հիասթափվել:

Իհարկե, կան մարդիկ, որոնք երկար ճանապարհ են անցել ԱԺՄ-ի հետ, նաև՝ Հայաստանի քաղաքականության մեջ: Կա  նաև երիտասարդություն, որը նոր է քայլեր անում: Ես չեմ կարծում, որ կուսակցության՝  քաղաքականության մեջ մտնելը անպայման պետք է պայմանավորված լինի հին կադրերով: Իսկ այն, որ  Հայաստանում բավականին դատարկ տեղ, քաղաքական  վակուում կա՝ դա պարզ զգացվում է՝ ոչ միայն ես եմ զգում, այլ նաև ուրիշները: Իսկ թե ով կկարողանա դա զբաղեցնել և ինչքանով դա օգտակար կլինի մեր պետությանը և հասարակությանը՝ միայն կյանքը կարող է ցույց տալ:

Եթե ոչ ներքաղաքական վերջին իրադարձություններով՝ վարչապետի, կառավարության փոփոխությամբ, ապա ինչո՞վ կպայմանավորեք վերադարձը  մեծ քաղաքականություն:

– Ինչո՞ւ եք այդ երկու բանն իրար կապում. Հայաստանում 12 վարչապետ է փոխվել, և երբ ես ասում էի, որ մենք կուզենայինք վերադառնալ, ես դա չէի պայմանավորում վարչապետի փոխվելով կամ չփոխվելով: Անկախ նրանից՝ վարչապետը կփոխվի, թե ոչ, Հայաստանում ստեղծվել է մի  իրավիճակ, երբ քաղաքական դաշտում կան  բավականին դատարկ տեղեր: Ես կարծում եմ, որ կան բավականին տեղեր, որտեղ հասարակության համար վստահելի ուժեր չկան: Այսինքն՝ տեղ կա:

Այդ տեղերն ընդդիմությա՞ն մեջ են, թե՞ գուցե ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության:

Իշխանության մեջ երբեք տեղեր չկան, իշխանությունն այն է, ինչ որ կա: Իշխանության մեջ կարող են լինել շատ տարբեր մարդիկ՝ տարբեր սկզբունքներով, բայց այն ընկալվում է որպես միասնական մի բան, որն իրականացնում է իշխանություն: Արդար, թե անարդար՝ ամեն ինչ իր վրա է: Եվ կա ընդդիմություն, դժգոհություններ, որոնք շատ տարբեր են և տարբեր հույսերով են իրար միանում:

Մի բան է հասկանալի՝ Հայաստանի քաղաքական դաշտում լրիվ ձևավորված չեն կուսակցությունները, հասարակությունը ապագայի հետ կապված բավականին սպասումներ ունի: Դա հնարավորություն է տալիս այն մարդկանց, որոնք անկեղծորեն նվիրված են այս պետությանը և կարող են ինչ-որ բան անել, մտնել կամ մնալ քաղաքականության մեջ: Ում ինչ կհաջողվի՝ ցույց կտա ժամանակը:

ԱԺՄ-ն  ակտիվ քաղաքականություն վերադառնալու դեպքում արդյոք կլինի՞ Հայաստանի իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական կուրսի ընդդիմադիր:

Շատ «եթե»-ներ ստացվեցին: Ես կարծում եմ, որ ԱԺՄ-ն երբ վերադառնա, համագումար կանի, այդ ժամանակ էլ կհանդիպենք ու կխոսենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում