Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Սերժ Սարգսյանը «վառվել է» դիզելային վառելիքի վրա ․ Коммерсантъ

Коммерсантъ ռուսական պարբերականը անդրադարձել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործին:

Պարբերականը մասնավորապես նշում է, որ ի տարբերություն մյուս նախկին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի՝ սա ոչ թե քաղաքական, այլ տնտեսական մեղադրանք է. Սարգսյանը մեղադրվում է պետբյուջեի գումարները յուրացնելու մեջ:

ՀՔԾ-ից Коммерсантъ-ին հայտնել են, որ 2013 թ. հունվարի 25-ից մինչև փետրվարի 7-ը, երբ երկրում հողօգտագործման աջակցության ծրագրի շրջանակում դիզելային վառելիքի մատակարարման տենդեր էր հայտաարարվել, Սարգսյանը կարգադրել է նախապատվությունը տալ «Ֆլեշ» ընկերությանը, մինչդեռ ամենացածր գինը առաջարկել է մեկ այլ ընկերություն` «Մաքսուր»-ը։ Դրանով պետությանը հասցվել է 489 160 310 դրամի վնաս:

Հղում անելով հայկական ԶԼՄ-ներին՝ պարբերականը գրում է, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի մոտ ընկերն է: Որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Коммерсантъ-ը նշում է, որ նախկին նախագահի գլխավորած կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը մեկնաբանելուց՝ նշելով, որ շուտով կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ:

Պարբերականը խոսել է նաև Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ, որի կարծիքով, այս քրեական գործը պայմանավորված չէ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած քննադատությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում