YouTube-ի հանրահայտ բլոգեր Ֆելիքս Չելբերգի տունը կողոպտել են: Այս մասին Instagram-ի իր էջում պատմել է Չելբերգի կինը՝ Մարզիան։
Կնոջ խոսքով՝ հանցագործությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տանը ոչ ոք չի եղել: Թանկարժեք զարդերն ու հավաքածուները, որոնք մի քանի տարի հավաքել է բլոգերի կինը, դարձել են հանցագործների թալանը։
Կինը նշել է, որ դեռևս չի կարողանում հավատալ տեղի ունեցածին: Մարզիան ավելացրել է, որ ինքը ցնցված է։