Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ինչքա՞ն կասկածենք ԲՀԿ-ին․ Գրիգոր Ոսկերչյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, «7- ի» գործով նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը:

-Պարոն Ոսկերչյան Տիգրան Սարգսյանի հրաժարականը շատերը պայմանավորում են քառյակի գործունեության ճնշմամբ: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, և ո՞րը կլինի քառյակի հաջորդ անելիքը:

Ես կարծում եմ՝ նախ և առաջ, այս գործընթացը գեներացրել են քառյակի քայլերը, և կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պարզապես փորձեց այլ խաղ կազմակերպել դրա հիման վրա, բայց վերջին պահին նրան չհաջողվեց իրագործել իր մտածածը:

-Ի՞նչ էր մտածել իրագործել:

Այս նույն քառյակի բաժանումը, պառակտումը և քառյակի առանձին կուսակցություններին ապագայի մասով գործընկեր դարձնելը: Դա իրեն չհաջողվեց, և, վերջին հաշվով, իմաստազրկվեց Տիգրան Սարգսյանին աշխատանքից ազատելը:

Քառյակի միավորման առաջին պայմաններից, պահանջներից մեկը եղել էր Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը: Ի՞նչ համատեղ գործունեություն են հիմա իրագործելու. այդ ուժերից առնվազն երկուսը նախագահի հրաժարական չեն պահանջում:

Նախ այսպես ասեմ՝ քառյակը չի կայացել այդ պայմանով, միասնական գործունեության պայման չի եղել կառավարության հրաժարականի պահանջը: Դա սկսվել է շատ վաղուց՝ օրենսդրական գործունեությամբ, երկրում տիրող իրավիճակի գնահատմամբ, պարզապես էտապային իմաստով մի հանգրվան էր կառավարության հրաժարականի պահանջը. դրանով չի սկսվել և դրանով չի ավարտվի: Արդեն և՛ ԲՀԿ-ն է հայտարարել, որ գլխավորն իր համար անձերը չեն, այլ գոյություն ունեցող խնդիրների լուծումը, առավել ևս ՀԱԿ-ը հայտարարել է, որ մեզ համար որևէ նշանակություն չունի, թե ում կնշանակեն վարչապետ: Դա ասել են մինչև վարչապետ նշանակելը և դրանից հետո։ Խնդիրն անձերը մեջ չեն, իմաստ չունի քննարկել անգամ, թե այս կամ այն թեկնածուն է ավելի լավ կատարելու այն ծրագիրը, որ, ընդհանուր առմամբ, որդեգրել են հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանը:

Վերջին հաշվով՝ որքան էլ այս կամ այն կողմ տատանվեն քառյակի տարբեր անդամներ, միակ գլխավոր ուղղությունը լինելու է էապես փոխել երկրում տիրող իրավիճակը, պետք է հիմնավոր իշխանափոխություն: Այս իշխանությունները, պարզապես վարչապետ ու նախարար փոխելով, այդ խնդիրները չեն կարողանա իրականացնել:

Բայց այդ պահանջը չկա, այդ ուժերից երկուսը չեն դնում համակարգային փոփոխության՝ նախագահի հրաժարականի պահանջ:

Չկա, ուրեմն կշարունակեն այն ուժերը, որոնց մոտ այդ պահանջը կա: Ովքեր կմիանան՝ կմիանան, ովքեր կհամարեն, որ իրենց բավարարում է այս իրավիճակը՝ լավ: Ամեն մեկն ինքն է որոշում իր քաղաքականությունը, պրոբլեմատիկ բան չկա՝ քառյակը եռյակ կդառնա կամ հնգյակ, մենք շարժվում ենք առաջ: Մենք՝ ՀԱԿ-ը, հայտարարում ենք, որ այսպիսին են մեր սկզբունքներն ու դիրքորոշումները: Այն, ինչ հնարավոր է ընդհանուր ուժերով անել, այդպես ենք անում, ինչ հնարավոր չէ՝ առանձին կանենք:

Ձեզ համար ընդունելի կլինի՞ ինչ-որ փուլում «Օրինաց երկիր» կուսակցության հետ համագործակցությունը. նրանք կոալիցիայից դուրս են եկել և չեն բացառում, որ կարող են ընդդիմություն հռչակվել:

-Ենթադրենք, դրվեց կառավարության ծրագրին կողմ չքվեարկելու խնդիր, հիմա ով ուզում է, թող դեմ քվեարկի։ Եթե նրանք դեմ քվեարկեցին՝ մենք չենք կարող ասել՝ չէ, մենք ձեզ ընդդիմություն չենք համարում, դուք կողմ քվեարկեք: Բայց, ընդհանուր առմամբ, սկզբունքային համագործակցությունը մեր կողմից անընդունելի է:

Ինչո՞ւ, որ ժամանակին կոալիցիայի մա՞ս են կազմել։ ԲՀԿ-ն էլ է եղել կոալիցիայի մաս, բայց հիմա համագործակցում եք:

-Այո, ԲՀԿ-ն կոալիցիայի մաս էր կազմում, բայց, ի տարբերություն ՕԵԿ-ի, մինչև Մարտի 1-ը , ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չէր հայտարարում և ընդդիմության դիրքերից հանդես չէր գալիս: Նա հանդես էր գալիս որպես իշխանություն, դրա համար դա ցավոտ չընդունվեց: Մինչդեռ ՕԵԿ-ը շատ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս: Դրանից հետո այդպիսի քայլ կատարելը չընկալվեց։ Եթե իրենք մինչ այդ էլ պրոիշխանական դիրքերից հանդես գային, ապա՝ ի՞նչ է պատահել, մարդիկ այդպես են մտածում, այդպես են վարվում:

Այսինքն՝ խնդիրը միայն նախքան 2008-ի ընտրությունները ՕԵԿ-ի պահվա՞ծքն էր:

Բացի դրանից , ընդամենը մեկ օր է անցել, դեռ հստակ ոչինչ չեն հայտարարել, չեն ապացուցել, թող ինչ-որ ժամանակ անցնի, ցույց տան, որ իսկապես անկեղծ են իրենց ձգտումներում: Այլապես՝ ուզեցավ վարչապետ դառնալ, հանրապետականը չպաշտպանեց, և դրանից նեղացավ ու դուրս եկավ, մենք էլ պետք է գրկաբաց ընդունե՞նք:

Գուցե ինչ-որ բան էլ ԲՀԿ-ի՞ն է անհրաժեշտ եղել, որ ՀՀԿ-ն չի տվել, և հիմա այդ պատճառով է ընդդիմադիր դիրքերից հանդես գալիս:

Ամեն ինչ հնարավոր է, բայց ժամանակի ընթացքում՝ 6 տարիների ընթացքում, ԲՀԿ-ն ապացուցեց, որ ինքը պատրաստ է քայլ առ քայլ շարժվել: Իհարկե, ամեն անգամ կասկածներ եղել են հասարակության մեջ, տարբեր քաղաքական ուժերի մեջ, բայց ապացուցեց, որ ինքը պատրաստ է իր ծրագրային դրույթների հետևից գնալ ու սկզբունքային որոշումներ կայացնել: ԲՀԿ-ն դա ապացուցեց, և մենք դա չենք կարող չտեսնել: Այս անգամ կմտնի կոալիցիա, այն անգամ, բայց ամեն անգամ մարդիկ ցույց տվեցին, որ իրենց համար կարևորը դա չէ: Ինչքա՞ն կասկածենք:

ԲՀԿ-ի այժմյան գործունեությունը հանո՞ւմ է նրա վրայից 2008-ի Մարտի 1-ի մեղադրանքները:

Դրանք բոլորովին տարբեր թեմաներ են, դրանք գումարել-հանելով չի լուծվում, չի մտնում այսօրվա քաղաքական օրակարգի մեջ, չի կարելի դրանք բերել խառնել:

Եթե որևէ մեկը հանցագործություն է կատարում կամ մեղսակից է լինում որևէ հանցագործության, միայն ընդդիմադիր կեցվածք ընդունելը ազատո՞ւմ է պատասխանատվությունից:

Ոչ, իհարկե, եթե նորից վերադառնանք Մարտի 1-ի դեպքերին և պարզվի, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ հանցագործություն են կատարել, ապա ի՞նչ կապ ունի՝ հանցագործությունը մնում է հանցագործություն: Բայց եթե դու լիարժեք ապացույցներ չունես, չի նշանակում՝ հիմա չպետք է համագործակցես:

Այսինքն՝ «Փաստահավաք» խմբի զեկույցը դեռ կասկածի տա՞կ է:

Ապացույցը դատարանի վճիռն է, ապացույցը քրեական գործերն են: Մենք հասկանում ենք, որ մնացած բոլորը կարող են քաղաքական դիրքորոշումներ լինել, վստահություն, այսպես ասած, այդ ամեն ինչ նկատմամբ չկա՝ դիրքորոշումներ ընդամենը:

Ո՞ւմ դիրքորոշումն է: Կոնգրեսն այդ ցուցակը հրապարկեց:

-Ո՞րն է հարցի էությունը, մենք ի՞նչ չենք կարողանում գտնել կամ հասկանալ. ուզում եք հասկանալ՝ ինչո՞ւ է ՀԱԿ-ը հիմա համագործակցում ԲՀԿ-ի հետ:

Այո, հասարակության մի ստվար զանգված, Ձեր՝ արդեն նախկին համախոհներից շատերը մեղադրում են այդ համագործակցության համար:

Նրանք, ովքեր մեղադրում են, ովքեր կարծում են, որ ՀԱԿ-ը ճիշտ ճանապարհով չի գնում, թող չհամագործակցեն: Իսկ նրանք ովքեր կարծում են, որ մեզ Հայաստանի հասարակության, հայկական պետականության փրկության համար պետք է համագործակցել՝ թող համագործակցեն: ԲՀԿ-ն ապացուցեց, որ սկզբունքային դիրքորոշումներ ունի: Ես արդեն որևէ հիմք չեմ գտնում նրանց հետ չհամագործակցելու, նրանց հետ ճանապարհ չգնալու համար:

 

Լուսանկարը՝ A1plus.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում