Saturday, 04 05 2024
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում

Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, ոչ թե փոփոխություններ. գործընթացի շուրջ վստահության մթնոլորտի ստեղծումը ամենակարևորն է

«Փետրվարին կձևավորվի աշխատանքային խումբ, որը կքննարկի սահմանադրական փոփոխությունների հարցը»,- նախօրեին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Նախարարությունը կլինի հնարավորինս ներառական՝ ներգրավելով ոչ միայն նախարարությունից, կառավարությունից անձանց, այլև խորհրդարանից, այդ թվում՝ ընդդիմությունից: Իհարկե, մենք ինքներս մեր առաջարկները կներկայացնենք»,- ասել է Մակունցը։
Ավելի վաղ սահմանադրական փոփոխությունների մասին խոսել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հայաստանի Կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը, որը նախկինում նախաձեռնել էր սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու գործընթաց, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ներկայումս էլ շատ ողջունում են այդ գործընթացը և անպայման դիտարկում են նաև իրենց մասնակցությունը գործընթացին, եթե հրավեր լինի։ «Մենք ունենք մեր հայեցակարգը սահմանադրական կարգի վերաբերյալ։ Գտնում ենք, որ Հայաստանում հարկավոր է սահմանադրորեն երաշխավորել իշխանությունների բաժանումը, որպեսզի երկրում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունն ունենան լիարժեք անկախություն։ Բոլոր երեք իշխանության մարմինները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից, մենք կողմ ենք, որ դատավորները ևս ընտրվեն, ինչպես շատ ժողովրդավարական երկրներում։ Մենք գտնում ենք, որ սահմանադրորեն պետք է ամրագրվեն մի շարք կարևոր իրավունքներ՝ ինչպիսին է անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, անվճար առողջապահության իրավունքը, աշխատանքի իրավունքը։ Մենք հնարավորության դեպքում մեր բոլոր առաջակները բերելու ենք հանրային քննարկման դաշտ և ներկայացնելու ենք մասնագիտական հանձնաժողովին»,- ասաց Ղուկասյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունները պետք է լինեն բավական լայն սպեկտրով, լրջագույն փոփոխություններ կատարվեն, որպեսզի վերջապես ունենանք Սահմանադրություն, որը հարմարեցված չի լինի մեկ քաղաքական ուժի հետագա պլաններին։ «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում գործազրկությունը լուրջ խնդիր է, աշխատակիցների զգալի մասը գտնվում է արտերկրում։ Հետևաբար խնդիր է, որ Սահմանադրությամբ ամրագրվի պետության պատասխանատվությունը քաղաքացիներին աշխատանք տրամադրելու մասով։ Սա Հայաստանի գոյության, պահպանման խնդիրն է։ Այսպիսի կարևոր հարցր, ըստ իս, պետք է լինի այս բարեփոխումների կարևոր մասը։ Այսինքն՝ փոփոխությունները նման ծավալի պետք է լինեն»,- ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ ինչ վերաբերում է ընթացիկ խնդիրներին, որոնք որ ի հայտ եկան վերջին տարիներին, և որոնցից մեկն էլ Սահմանադրական դատարանի խնդիրն էր, ապա իրենք այդ խնդիրներին նայում են ավելի համակարգային փոփոխությունների համատեքստում և համաձայն են այն կարծիքի հետ, որ Հայաստանում գերագույն դատարանը լինի դատական իշխանության բարձրագույն մարմինը և նաև կարգավորի սահմանադրականության հետ կապված բոլոր վեճերը։ «Այսինքն՝ ըստ մեր մոտեցման, շատ կարևոր է, որ իրական բաժանում լինի իշխանության թևերի միջև, մեկ իշխանությունը չնշանակի մյուս իշխանության ներկայացուցիչներին, ինչպես որ հիմա է։

Այսօր իշխող կուսակցությունը նշանակում է բոլոր նախարարներին, բոլոր պաշտոնյաներին, բոլոր դատավորներին ու առհասարակ բոլոր պաշտոնյաներին։ Մենք գտնում ենք, որ երբևիցե Հայաստանում նման իրավիճակ չպետք է լինի, և մեր Սահմանադրությունը պետք է երաշխավորի ժողովրդի իր իրական, կենսական նշանակություն ունեցող իրավունքները և ապահովի իշխանության իրական բաժանումը»,- ընդգծեց Կառուցողական կուսակցության նախագահը։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վահագն Ավագյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունը նախաձեռնում է շատ կարևոր գործընթաց, որի անունը պետք է դնել ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրության ընդունում։ «Հայաստանին պետք է որակապես նոր Սահմանադրություն»,-ասաց Ավագյանը՝ հավելելով, սակայն, որ այդ գործընթացի ճանապարհին կարող են խնդիրներ լինել։ Իշխանությունը խնդիր ունի վստահության, որի պակասը իր նախաձեռնությունների նկատմամբ առաջացել է արդեն իսկ մի քանի կարևոր ձեռնարկների շուրջ հապաղումը, կիսատ քայլերը։

«Մտահոգություն միշտ լինելու է իշխանության ցանկացած նոր ձեռնարկի նկատմամբ, քանի դեռ մենք իրապես դեռ չենք տեսնում 1-2 իրապես հեղափոխական և ռազմավարական առումով մտածված քայլերի հաջորդականություն։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա Հայաստանին առաջին հերթին պետք է Սահմանադրություն, ոչ թե փոփոխություններ, քանի որ ունենք կեղծված սահմանադրական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրություն, և, ըստ էության, մեր ժողովուրդը չունի ընդունված և ճանաչված Սահմանադրություն, որով և ինքը կկարողանա իր քաղաքական հարաբերությունները կառուցել։ Այդ առումով դրական է սկսվելիք գործընթացը, որ իրապես պետք է լինի ներառական»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ քաղաքակիրթ աշխարհի փորձը շատ հարուստ է այդ առումով։ Օրինակ՝ Իսլանդիան, որտեղ փորձ արվեց ամբողջ ժողովրդին ներառել Սահմանադրության ստեղծման գործընթացին և կարելի է ասել, որ այդ փորձը հաջողեց։ «Ինչքան մեծ ներառականություն ապահովվի, այնքան հաջողված կլինի գործընթացը, բայց այդ առումով ներկայումս հնարավոր չէ գնահատական տալ, թե մեր իշխանություններին որքանով կհաջողվի դա ապահովել, քանի որ, ցավոք սրտի, այդ գնահատականը, մեր տպավորություններով, այնքան էլ գոհացուցիչ չէ։ Մի շարք անհրաժեշտ, հեղափոխական, առաջնային նշանակության բարեփոխումներ առ այսօր մնացել են տապալված, և դատաիրավական համակարգում առկա ճգնաժամը շարունակում է խորանալ, բոլորիս աչքի առաջ է այդ ամենը»,- ասաց Ավագյանը։

Ինչ վերաբերում է իրենց քաղաքական ուժի հնարավոր մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ապա կուսակցության վարչության անդամի խոսքերով՝ իրենց հնարավոր մասնակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով իշխանությանը կհաջողվի գործընթացի շուրջ վստահություն առաջացնել, ապահովել այդ վստահությանը։ Իսկ իրենց կարծիքով՝ առաջին հերթին այդ վստահությունը կարող է առաջանալ նախորդ իշխանության գործողություններին քաղաքական գնահատական տալով․ «Վստահության մթնոլորտի ստեղծումը ամենակարևորն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում