Tuesday, 14 07 2026
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

«Ես ձեզանից մեկն եմ». Հովիկ Աբրահամյանը՝ «Դ!եմ եմ»-ի ակցիային (տեսանյութ)

Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը միացավ ապրիլի 18-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած ակցիայի մասնակիցներին:

«Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում, պատրաստ եմ գործնական քննարկումներ սկսել: Մեր մոտեցումները, նաև ձեր առաջարկների մասով, պարզ են. առաջին քայլն իրականացրել եմ: Կարող եք վստահել, հավատալ, որ մենք կարող ենք ունենալ հաջողություն միասին քննարկումների արդյունքում: Յուրաքանչյուր արդարացի հարցի, որ բարձրացվում է, փորձելու ենք լուծում տալ: Ես առաջարկում եմ ձևաչափ, մենք ստեղծել ենք խումբ, որ աշխատում է: Ձեր բոլոր մտահոգությունների պատասխանները կարող եք ստանալ»,- ասաց նա՝ նշելով, որ հնարավորություն կտրվի չսպասել մինչև սեպտեմբերի 30-ը, այլ մեկ ամսից փոքր-ինչ ավել ժամանակահատվածում՝ մինչև հունիս, ունենալ որոշում, որն ընդունելի կլինի բոլորի կողմից:

Մասնակիցներն, արձագանքելով նրա ելույթին, սկսեցին բարձր գոչել՝ «հի-մա, հի – մա»:

Ի պատասխան՝ Աբրահամյանը նշեց, որ նրանց դիրքորոշումը կառտուցողական չէ, և ինքն ուղղակի ուզում է, որ նրանք ընկալումով մոտենան: «Ես ուզում եմ ձևակերպել իմ մոտեցումը հստակ և անկեղծ, պատրաստ եմ քննարկելու: Առաջին քայլը կատարել եմ, խնդրում եմ հնարավորություն՝ Ձեզ հետ երկխոսություն սկսելու»,- ասաց նա:

«Դ!եմ եմ» շարժման անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը, դիմելով վարչապետին, պահանջեց սպառիչ պատասխան՝ արդյոք մինչև նոր փաթեթի մշակումը մարդու կամքին հակառակ գանձումների կասեցումն ապահովելու է: «Պատասխանեք՝ այո կամ ոչ»,- ասաց նա:

«Դուք փաստի առաջ եք ուզում կանգնեցնել, ես նորից եմ ասում՝ որևէ ապօրինի քայլ չի եղել և չի լինելու: Ես պատրաստ եմ, դա փողոցի քննարկման առարկա չի, գնանք, միասին քննարկենք: Ձևական որևէ բան չեմ ուզում ասել: Խնդրում եմ ուլտիմատումով չխոսել, Ձեզ հարգելով՝ եկել եմ այստեղ, խնդրում եմ լսել, հնարավորություն տալ, կառուցողական ուզում եմ աշխատել»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ կառավարություն կամ անհատ իրավունք չունի հակասահմանադրական քայլ կատարելու:

Վարչապետն ակցիայի մասնակիցներին առաջարկեց վաղն առավոտյան ձևակերպել իրենց հարցադրումները՝ չնայած տեղյակ է դրանց, ապա առաջարկեց հինգ- տասը հոգով գալ, որ քննարկեն: Նրա խոսքով՝ փաստ է, որ գնալու են զիջումների, քայլեր են իրականցնելու: «Դուք ազնիվ չեք, որ հիմա փորձում եք ինձնից փողոցում ինչ-որ պատասխան ստանալ, դա կոռեկտ չի: Ես ձեզանից մեկն եմ, խնդրում եմ՝ վստահեք ինձ»,- ասաց նա՝ նկատելով՝ քայլիկներից է սկսվում ամեն ինչ: Աբրահամյանը խոստացավ. մինչև ԱԺ ապրիլի 28-ի քառօրյան այս հարցում դրական առաջընթաց կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում