Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Ձգտել, որ ԱՄՆ-ը ճանաչի Ցեղասպանությո՞ւնը, թե՞ Արցախը. Հայաստանը պետք է կարողանա օգտագործել պահը

։

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։

– ԱՄՆ Կոլումբիա դաշնային շրջանը ընդունել է Հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձև: Հայերի ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ 50 նահանգներից 49-ը՝ բացառությամբ Միսիսիպի նահանգի: Հայտնի է, որ Կոլումբիա դաշնային շրջանը ներառում է մայրաքաղաք Վաշինգտոնը, որտեղ էլ գտնվում է Սպիտակ տունը: Վաշինգտոնում է գտնվում նաև ԱՄՆ Կոնգրեսը, ընդհանրապես Կոլումբիա դաշնային շրջանում է ԱՄՆ կենտրոնական իշխանությունը: Ինչո՞վ է սա կարևոր մեզ համար, և առհասարակ վերջին շրջանի ամերիկյան այս քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում։

Կարող ենք արձանագրել, որ պարզապես մեկ նահանգ ավելի է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Քանի որ այնտեղ են գտնվում Կոնգրեսը, Սենատը՝ թերթերն այդ մասին ակտիվորեն կգրեն, լայն տարածում կստանա։ Իսկ մենք պետք է կարողանանք օգտագործել այս հանգամանքը՝ մեկ ավելի նահանգ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և մնաց ընդամենը մեկը։ Եթե մենք այս ամենը կարողանանք իրար միացնել ու աշխատանք տանել, շատ ավելի հզոր ձևով պետք է ներկայացնենք այս խնդիրը։ Ավտոմատ ոչինչ չի լինում. ավտոմատ եղավ միայն այն, որ մեկ ավելի նահանգ  ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

– Եվ սա երևի թե ավելի շատ պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերություններով։

– Չգիտեմ, իրենք տեքստում չեն գրելու, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն են պատճառը։ Գրելու են, որ մարդկային արժեքներից ելնելով են անում, և հենց դա է կարևոր։ Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ ԱՄՆ-ում որևէ մեկը չի ժխտում, որ դա Ցեղասպանություն է, որևէ մեկը չի ժխտում պատմական փաստը,  նույնիսկ նրանք, ովքեր մերժում են ճանաչել կամ վետո են դնում՝ անում են այն պատճառով, որ միջազգային հարաբերություններում Թուրքիան իրենց այս պահին պետք է, կամ դրա ժամանակը չէ, և այդ պատճառով որոշակի զսպվածություն են ցուցաբերում։ Հիմա պետք է կարողանանք աշխատանք տանել, ճանաչման խնդիրը պետք է կարողանանք օգտագործել։ Սա նոր մեսիջ է, երբ Կոնգրեսը ճանաչեց՝ ասում էի, որ նախկինում ապրիլի 24-ին Ցեղասպանություն բառն արտասանել-չարտասանելն էր գործիք, ապա հիմա  նոր գործիք ստեղծեցին, երբ Կոնգրեսը, Ներկայացուիցչների պալատը ճանաչեցին, դրանից հետո գալու է  Սենատը։ Թուրքիան  սրանից դասեր չքաղեց, գնաց՝ հայտնի չէ, թե ինչեր արեցին, ու սենատորները դրեցին իրենց վետոն՝ տարբեր պատճաբանություններով։ Հիմա հերթական մեսիջն է՝ երբ ԱՄՆ-ը քեզ լուրջ բաներ է ասում՝ չես լսում, պետք է խելքդ գլուխդ հավաքես, այլապես այսպիսի հետևանքներ կլինեն։ Հիմա հարցը թուրք-ամերիկյան հարաբերությունների խնդիրը չէ, այլ հայ-թուրքական հարաբերությունները՝ մենք ինչպե՞ս կարող ենք օգտագործել սա։ Եթե կարողանանք ճիշտ օգտագործել ու տանել առաջ, ապա որոշակի հաջողություններ կգրանցենք։

– Կարծում եք՝ այս փուլում առավել կարևոր է աշխատանք տանել և ձգտել հասնել Ցեղասպանությա՞ն, թե՞ այսօրվա խնդիրը Արցախի միջազգային ճանաչման հասնելն է։

Ամենամեծ աշխատանքը որ պետք է տանենք՝ Հայաստանի հզորացումն է։ Հայաստանը պետք է զարգանա, ունենա հզոր տնտեսություն ու լինի ամենակարևորը՝ միասնական Հայաստան։ Այդպես է միայն հնարավոր շահերն առաջ տանել։ Իսկ Հայաստան ասելով ես նկատի ունեմ այս տարածաշրջանում գտնվող երկու պետական միավորները և մեր Սփյուռքը, որոնք մեր մարմնի երկու թոքերն են։ Պետք է այնպես անենք, որ մեր թոքերն այնքան հզոր լինեն, որ մեր մարմինը ֆիզիկապես հզորանա։ Իսկ ով ասաց, որ կա մեկ խնդիր, ու պետք է այդ խնդրի վրա աշխատենք։ Այնպես որ, եթե դուք ինձ հարցնեք՝ առաջնահերթությունը որն է, ես կպատասխանեմ՝ Հայաստանի հզորացումն ու անվտանգության ապահովումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում