Saturday, 18 07 2026
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Այս տրամաբանությամբ ո՞ւր կհասնենք. 6% առողջապահական հարկը շատ մեծ է և լրացուցիչ բեռ հասարակության համար

«6 տոկոս առողջապահության հարկը շատ մեծ է։ Այն լրացուցիչ բեռ է լինելու հասարակության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Էդուարդ Բադալյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարության նոր նախագծին։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77 հազար 274 դրամ:

Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից: Անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, ԱՀԱ ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ:

Նախատեսվում է, որ 2021 թվականին ապահովագրական ծածկույթը կկազմի 229.1 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կկազմի 106.3 միլիարդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 122.8 միլիարդ դրամ: Այդ դեֆիցիտը լրացվելու է առողջության հարկի միջոցով, որը կազմելու է 6%: Փաստացի, պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46.4%, իսկ 53.6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:

Հրապարակված նախագծում նշված է, որ նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150.0 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021-ից նախատեսվում է սահմանել եկամտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա:

«Պատկերացրեք, եթե մարդը ստանում է 500 հազար դրամ աշխատավարձ, ապա դրա 6 տոկոսը կազմում է 30 հազար դրամ, իսկ տարեկան կտրվածքով՝ 360 հազար դրամ։ Իսկ այսօր գործող ապահովագրական գներով 90-120 հազար դրամն է առողջապահության ապահովագրությունը։ Բացի դրանից, որքան հասկանում եմ, աշխատող մարդկանց համար դա լինելու է պարտադիր վճար, և նախատեսվում է դրա հաշվին փակել բոլորի առողջապահական ծախսերը։ Այլ կերպ ասած՝ ապահովագրել բոլորին, որի համար վճարելու են միայն աշխատողները»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ այս նախագիծը, ըստ էության, հակասում է վարչապետի նախկինում արված հայտարարությանը, որը վերաբերում էր աշխատող և չաշխատող մարդկանց, որ աշխատողները աշխատում և պահում են 800 հազար չաշխատող մարդու։ «Ստացվում է, որ այս նախագծով և հետագայում, եթե այս գործելակերպը շարունակվի, ապա մենք շատ մեծ բեռ կդնենք փոքրամասնություն կազմող աշխատող բնակչության վրա»,- նկատեց Բադալյանը։

Տնտեսագետը ընդունելի չի համարում նաև այն դիտարկումը, թե աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150.0 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ, իսկ մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: «Եթե նկատի ունենք, որ 150 հազար դրամ ստացողի համար առողջապահության ապահովագրության համար հարկը կկազմի 6000 դրամ և դա մեծ գումար չէ, ապա սխալվում են։ Բազմաթիվ մարդկանց համար նույնիսկ 1000 դրամը շատ կարևոր նշանակություն ունի։ Եվ հետո դա ի՞նչ տրամաբանություն է։ Այդ տրամաբանությամբ մենք կարող ենք, ասենք, 300 դրամ վճար սահմանել, օրինակ, լուսացույցները փոխելու համար, հետո 500 դրամի վճար սահմանենք մեկ այլ խնդիր լուծելու համար։ Այս տրամաբանությամբ ո՞ւր կհասնենք։ Իսկ ավելի լուրջ՝ այդտեղ տրամաբանություն չկա»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինչ վերաբերում է 150 հազարից բարձր ստացողներին և ասում, որ եկամտահարկը իջեցնում ենք, և դրա արդյունքում բեռ չի լինի լրացուցիչ հարկատեսակը, ապա այստեղ էլ մոտեցման խնդիր է առաջանում։ «Խնդիր կա, թող վճարեն, բայց մոտեցման խնդիր կա։ Ամիսներ առաջ, երբ խոսում էին հարկային բարեփոխումների մասին և ասում, որ եկամտային հարկն իջեցնում են, ապա մարդիկ դա դրական էին ընդունում, բայց այդ ժամանակ չէր ասվում՝ իջեցնում են, որ նոր հարկատեսակ ավելացնեն։ Որքանո՞վ է ճիշտ այս մոտեցումը։ Ու հետո, եթե եկամտային հարկը իջեցվել է, ապա ակցիզային հարկը բարձրացել է»,- ասաց Բադալյանը։

Տնտեսագետի խոսքերով, եթե նպատակ կար առողջապահությունը պարտադիր ապահովագրել, ապա ճիշտ կլիներ սպասել մի քիչ։ «Ես կարծում եմ, որ դեռ ժամանակը չէր այս մոտեցումը կիրառելու համար։ Իսկ եթե պետությունը կարծում է, որ ժամանակն է ինչ-որ լուծումով բոլորի համար ապահովել անվճար առողջապահություն, ուրեմն առնվազն այս փուլում այն ամբողջությամբ պետք է լինի պետական բյուջեի հաշվին։ Ի վերջո, վարչապետը հայտարարում է, որ բյուջեի մուտքերի զգալի ավելացում ունենք, փողի խնդիր չկա։ Իսկ եթե լիքը փող կա, ապա ինչու պետք է լրացուցիչ բեռ դնենք մարդկանց վրա, և ինչու դա պետք է լինի հենց 6 տոկոս»,- եզրափակեց Էդուարդ Բադալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում