Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

ԲՀԿ-ն ավագանիում՝ նի ռիբա, նի մյասը

Ընդդիմադիր «Բարև Երևան» ավագանու անդամները բազմիցս դժգոհել են ավագանիում ներկայացված «Բարգավաճ Հայաստան»-ի խմբակցությունից՝ մասնավորապես հայտարարելով, որ նրանք համագործակցում են ոչ թե իրենց՝ ընդդիմադիրների հետ, այլ աջակցում են մեծամասնությանը՝ ՀՀԿ ավագանուն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Բարև Երևան» ավագանու անդամ Արթուր Գասպարյանն ասաց, որ այդ մթնոլորտն ավագանիում չի վերացել, և նրանց համար մինչ այժմ հստակ չէ ԲՀԿ-ի կեցվածքը․ «Երբ մեր օգնությունն իրենց պետք է լինում՝ դիմում են, մենք աջակցում ենք ամեն հարցում, բայց երբ մենք ենք դիմում, իրենք աջակցում են այնքան ժամանակ, մինչև դա չի վնասում ՀՀԿ-ի շահերին: Հենց նրանք նկատում են կամ գուցե իրենց տեղեկացնում են, որ դա վնասում է իրենց սկզբունքին, կամ իրենց քաղաքականությանը, միանգամից կտրում են այդ համագործակցության թելը»,- ասաց Գասպարյանը՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն ավագանում «ни рыба, ни мясо»:

Նա ավելացրեց, որ իրենք անընդհատ փորձում են համագործակցել և հատուկ շեշտեց, որ լավ աշխատանքի համար իրենց անհրաժեշտ է ԲՀԿ աջակցությունը՝ գոնե քանակական առումով․ «Իհարկե մեզ իրենց օգնությունն էլ է պետք, նրանք ավագանիների քանակություն ունեն, ի վերջո ինչ-որ չափի կարող են ազդել քվեարկության վրա, բայց բացի քանակությունը՝ ինչ-որ ձևով չեմ կարող բնութագրել ԲՀԿ խմբակցությունը: Ես այլ կերպ, քան քանակություն՝ չեմ կարող բնութագրել»:

Բացի այդ՝ Արթուր Գասպարյանն ասաց, որ ԲՀԿ-ն ունի 17 ավագանի, բայց գործունեությունը իրականացնում է միայն իրենց խմբացկության ղեկավարը՝ տիկին Թամարա Պողոսյանը․ «Քվեարկությունն իրականացվում է այնպես, ինչպես իրենց խմբակցության ղեկավարը կասի, ոչ մեկ ոչ կարող է կարծիք հայտնել, ոչ էլ ուզում են հայտնել, եթե կարծիք ունենան էլ, չեն հայտնի: Տոտալիտարիզմի հոտ է գալիս ԲՀԿ-ից»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ շուտով Երևանի ավագանու նիստում կքննարկվի նաև տրանսպորտի ուղեվարձի հարցը, և հույս հայտնեց, որ այդ հարցում գոնե ԲՀԿ-ն իրենց կաջակցի․ «Օրենքով այդ որոշումը՝ տրանսպորտի ուղեվարձի հետ կապված՝ պետք է քաղաքապետը որոշեր: Բայց Ազգային ժողովի այդ օրենքում փոփոխություն կատարվեց և որոշվեց, որ գնագոյացումը կամ գնի հաստատումը պետք է ավագանիում քննարկվի, հաստատվի: Այդ օրենքը նոր-նոր մտել է ուժի մեջ, և, կարծում եմ, այս ուղեվարձի հարցը առաջիկայում ավագանու նիստին կներակայացվի: Դրանից առաջ ավագանին դրա իրավունքը չուներ:

Ամեն դեպքում հույսս չեմ կորցնում, հուսով եմ մեզ կաջակցեն ԲՀԿ-ի մեր գործընկերները, որովհետև այս խնդիրն արդեն զանգվածային բնույթ կրող խնդիր է, լոկալ խնդիրներ չեն, ասենք թե՝ այս հողը ծախեցինք կամ դեմ ենք այն ավտոտնակի կառուցմանը, սա զանգվածային բնույթ կրող խնդիր է: Հույս ունեմ, որ գոնե կաջակցեն այս հարցում մեզ»,- ասաց նա:

Նա հավելեց, որ անձնական թնշամություն կամ վատ հարաբերություններ չունի ավագանու և ոչ մի անդամի հետ: Գասպարյանն անգամ շնորհավորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծննդյան 36-ամյակի կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում