Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Պայթյունի հետևանքով տղան հաշմանդամ է դարձել. Այնթափում ութ հոգանոց ընտանիքը հայտնվել է դրսում (տեսանյութ)

Մասիսի շրջանի Այնթափ գյուղի 12-րդ փողոցի 10-րդ տան բնակչուհի Գյուլնարա Պետրոսյանն այսօր կառավարության շենքի մոտ էր եկել յոթ ամսական թոռնիկի, դուստրերի, հարսի և ամուսնու հետ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա պատմեց, որ 2013-ի մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը իրենց տունը փողոցի կողմից տեղադրված անօրինական գազի խողովակի պատճառով պայթել է, ութ հոգանոց ընտանիքը հայտնվել է դրսում: Ի դեպ, նա նշեց, որ այդ խողովակը անօրիանական է եղել, բազմաթիվ խախտումներով է անցկացվել գետնի տակից:

«Տունն ամբողջովին տրաքել է, պիտանի չէ բնակության, հիմա ապրում ենք վարձով, բայց ամսի մեկից պետք է ազատենք, տանտերը գալու է: Դեպքից պատճառով 27 տարեկան տղաս հաշմանդամ դարձավ, միակ աշխատողը մեծ տղաս է, ամուսինս երկրորդ հկարգի հաշմանդամ է»,- ասաց Գյուլնարան՝ կառավարությունից պահանջելով առաջին հերթին տղային առողջություն, տունը, և այն, ինչ այրվել է:

Նա պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել պայթունը. «Գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, տղաս վատ է զգացել, կրակայրիչը վառել է ծխելու, պայթյունը տեղի է ունեցել: Գազն արդեն լցված է եղել տունը, տեղի է ունեցել պայթյուն: Մենք բոլորս տանն էինք, հարսս էլ հղի էր այդ ժամանակ, քարերի տակից ենք հանել նրան»,- հուզված ասաց Գյուլնարան:

Նա պատմեց, որ մինչև պայթյունը մի քանի անգամ դիմել են Մասիսի գազի գրասենյակ, երկու անգամ բրիգադ է եկել, չի գտել գազի արտահոսքի աղբյուրը: Այն ժամանակ ասել են, որ գետնի տակից էլ գազի խողովակ կա, չեն ստուգել՝ պատճառաբանությամբ, որ այդ թվականին գետնի տակից խողովակ չեն անցկացնում, բոլորը վերևից է:

Հիմա արդեն հաստատվել է, որ խողովակը 11 սմ ճաք է ունեցել. «Գազի հոտը գալիս էր, կտրվում, հենց անձրև էր գալիս, այդ տեղը փակվում էր հողով, ու այդպես չէին գտնում, սակայն տեղ անելով՝ լցվել է դարպասի մոտի առաջին ննջասենյակը, որտեղ հիմա արդեն հաշմանդամ դարձած տղաս է եղել»,- շարունակեց պատմել Գյուլրանան:

«ՀայՌուսգազարդը» երեք միլիոն դրամ է փոխանցել, բայց ընտանիքը հազիվ պարտքերն է տվել:

«Տղաս վառվել է, աջ ձեռքը կոտրվել է: Բացի սպիներից, որ ունի, հոգեկանը, նյարդերը պետք է բուժել: Առողջ երիտասարդը վերածվել է չգիտենք ինչի: Մենք պահանջում ենք իր բուժումն ու մեր նորմալ տունը, կամ նորմալ փոխհատուցում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք «ՀայՌուսգազարդից» պահանջել են 30 մլն դրամ, սակայն նրանք գալիս-գնում են, ասում են՝ ձեր ուզածը շատ է:

Ընտանիքը հույս ունի, որ նորանշանակ վարչապետը կլսի իրենց ձայնը, այլապես չէին գա կառավարության մոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում