Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

«Վերնատուն», տնից տո՞ւն, թե՞ անտուն. հասարակության գլխավոր խնդիրը

Որքան էլ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը արժանացավ հանրային լայն շերտերի ամենաբուռն և կոշտ գնահատականին, այդուհանդերձ, Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ ձևավորված այդ միավորի գործունեությունը միանգամայն տրամաբանորեն տեղավորվում է Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական կյանքի տրամաբանության շրջանակում: Առերևույթ թվում է, թե ինչպես կարող է դա լինել տրամաբանական, եթե նույն ուժերը մեկուկես տարի առաջ ծայրաստիճան մերժված կարգավիճակում էին և անգամ չեին համարձակվում խախտել լռությունը:

Բայց պետք է արձանագրել, որ հեղափոխական բուռն շրջանից անցել է մեկուկես տարի, և, բարեբախտաբար, կրքերը առավել հանդարտ են: Դա անհրաժեշտ է պետության զարգացումը կայուն հուն տեղափոխելու համար, ինչը առաջին հերթին անհրաժեշտ է հենց հեղափոխության կապիտալիզացիայի համար: Եթե որևէ մեկը կարծում է, որ դա նշանակելու էր հեղափոխության նկատմամբ համատարած լռություն և լոյալություն, ապա դա ավելի շատ այդ սպասում ունեցողների խնդիրն է, քան բուն հեղափոխության: Որովհետև, ի վերջո, Հայաստանում հեղափոխություն է եղել նաև քաղաքական մրցակցություն հիմնելու, քաղաքական մրցակցություն ձևավորելու համար: Եթե որևէ քաղաքական հայտատու ունի խնդիր օրենքի հետ, ապա պետությունն ունի բոլոր անհրաժեշտ լծակները այդ խնդրի վերհանման և տվյալ սուբյեկտներին պատասխանատվության առաջ դնելու համար: Բայց ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական մրցակցության հանգամանքը Հայաստանի համար պետք է լինի այսպես ասած՝ սուրբ, անկախ դրանում ներգրավողների «սրբության» կամ «պղծության» մասին որևէ գնահատականից:

Ի վերջո, եթե հանրայնորեն չկարողանանք ձևավորել մրցակցությունն իբրև արժեք, ապա մեր զարգացումը բախվելու է լրջագույն խոփի կամ, ավելի շուտ, խոփերի:

Վերջին հաշվով, լինի «Վերնատուն», տնից տուն, թե անտուն, որևէ քաղաքական սուբյեկտ, որևէ քաղաքական ֆորմատ Հայաստանում կյանք է ունենալու միայն հանրության կամքով: Այստեղ է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության գործընթացի առանցքային հանգամանքը, առանցքային ուժն ու, այսպես ասած, ողնաշարային էֆեկտը՝ հասարակությունը վերգտել է իր սուբյեկտությունը: Ըստ այդմ, ոչ թե հանրությունը պետք է վախենա կամ զայրանա որևէ ֆորմատից, այլ որևէ ֆորմատ պետք է մտածի, թե հանրային ինչպիսի արձագանքի է արժանանալու: Եվ այստեղ կա թերևս առանցքային հանգամանքը՝ հանրության ռացիոնալ հեղափոխական հաղթանակը չվերածել հետհեղափոխական էմոցիոնալ գերծանրաբեռնվածության, որը հանրային սուբյեկտության չեզոքացման ուղիղ ճանապարհ է: Այդ հանգամանքն է, որ իրականում լրջագույն խնդիրն է ներքին իրավիճակում, ոչ թե ձևավորվող զանազան ֆորմատները:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում