Կոկա արտադրողները հայտարարել են Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսին Բոլիվիայի ժամանակավոր նախագահ չճանաչելու մասին, որն ավելի վաղ հայտարարել Է պետության ղեկավարի պարտականություններն ստանձնելու մասին պաշտոնաթող եղած Էվո Մորալեսի փոխարեն, եւ «ազգային մոբիլիզացում» են հայտարարել: Այս հայտարարությամբ հանդես Է եկել կոկա արտադրողների վեց դաշնությունների փոխնախագահ Անդրոնիկո Ռոդրիգեսը:
«Մենք հայտարարում ենք ազգային մոբիլիզացման մասին մեր երկրում կատարված պետական հեղաշրջան դեմ, մենք վճռաբար չենք ընդունում տիկին Անիեսի ինքնահռչակումը եւ խնդրում ենք միավորել ջանքերը բոլոր հասարակական կազմակերպությունների հետ: Մենք վաղվանից փողոցներում կլինենք մինչեւ այն պահը, մինչեւ չվերադառնա Էվո Մորաեսը, քանի որ նրա սահմանադրական մանդատի գործողության ժամկետն ավարտվում Է հունվարի 22-ին»,- մեջբերում Է Ռոդրիգեսի խոսքը Los Tiempos թերթը։