Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Քաղաքական զորավարժություն. «դժբախտ երջանկություն»

Դաշնակցության երիտասարդական թևը շարունակում է կրթության ու գիտության նախարարի հրաժարականի պահանջի ակցիան, զուգահեռ հավաստիացնելով իհարկե, որ դա կուսակցական նախաձեռնություն չէ, այլ ուսանողական շարժում: Ակնառու է, որ շարժում գոյություն չունի, սակայն նաև նույնքան տեսանելի է, որ առիթը փորձ է արվում օգտագործել այդպիսին ձեավորելու համար: Կստացվի՞, թե՞ ոչ: Դա է ներկայումս ծավալվող գործընթացի այսպես ասած հիմնական ինտրիգը: Ամբողջ խնդիրը այն է սակայն, որ թեման, կամ առիթը, որ փորձ է արվում օգտագործել, գործնականում մտացածին է:

Այսինքն ակնառու է, որ չկա իշխանության որևէ գործողություն ազգային նկարագրի կամ ինքնության դեմ, պարզապես փորձ է արվում ստեղծել դրա տպավորությունը: Մինչդեռ, զուտ մեթոդաբանական առումով գործնականում անհեթեթ է պատկերացնել, որ հնարավոր է մոտ 70 տոկոս վարկանիշ ունեցող իշխանության դեմ ծավալել ազդեցիկ շարժում մտացածին առիթի կամ մտացածին սպառնալիքի հիմքով: Դա պարզապես նշանակում է ձևավորել շարժում-փուչիկ: Այլ հարց է, որ խոսք կարող է լինել քաղաքական «զորավարժության» մասին, երբ նախկին իշխող համակարգի տարբեր թևեր պարզապես փորձարկում են իրենց ուժերը, հասկանալու համար, թե հակաիշխանական ինչպիսի կարողություն կամ ներուժ կա իրենց տրամադրության տակ, եթե առաջանա այն օգտագործելու կամ կիրառելու արդեն իրական անհրաժեշտություն: Այստեղ սակայն նախկին իշխող համակարգն ունի մի առանցքային խնդիր, որը ոչ միայն վերացած չէ, այլ անգամ ունի խորանալու միտում: Խոսքն այն մասին է, որ այդ ներուժ ասվածը բավական տարածական է:

Կրթության ու գիտության նախարարի դեմ ակցիաներին միանում են նախկին իշխող համակարգը ներկայացնող, դրան հարող ամենատարբեր խմբեր: Ամբողջ հարցն այն է, որ այդ խմբերը չունեն կենտրոնացված համակարգում և կենտրոնացված ֆինանսավորում: Նրանք կենտրոնացված են զուտ ֆիզիկապես, կամ ինչպես կասեր դասականը, փոքր ինչ վերաձևակերպված, նախկին իշխող համակարգի բոլոր խմբերը դժբախտ են միանման՝ նրանք կորցրել են իշխանություն, ազդեցություն, արտոնյալ դիրք, ֆինանսական հոսքեր, գտնվում են իրավական որևէ գոծընթացում պատասխան տալու ռիսկի առաջ, բայց երջանիկ են յուրովի՝ ամեն խումբ ունի իր նպատակները, քանի որ ի վերջո լավ են պատկերացնում նախկին կարգավիճակի վերադարձի անիրատեսականությունը:

Այդպիսով, եթե իշխանության կարգավիճակում այդ համակարգին միավորում էր «երջանկությունը», իսկ բաժանարար գծերն առաջանում էին «դժբախտության» ռիսկից, ապա իշխանության կարգավիճակից զրկվելուց հետո  «դժբախտությունը» նախկին իշխող համակարգին միավորում է, բայց «երջանկությունը»՝ բաժանում: Իսկ դա թույլ չի տա ճշգրիտ գնահատել հակաիշխանական պայքարի ներուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում