Friday, 07 06 2024
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր

Սափեյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

Հ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արագածավան գյուղի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. նոյեմբերի 07-ին` ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, Քարակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թալին» ՋՕ ընկերության շինության դիմաց, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչներ Սափեյան եղբայրները, ինչպես նաև վերջինիս հորեղբոր որդիները վիճաբանել են իր հետ, ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն, իսկ նրանցից մեկը «Վինչեստր»-ին նմանվող հրազենից կրակել է օդ և ևս երեք անգամ էլ կրակել իր ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Արագածավան գյուղի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը Սափեյան 4 եղբայրները և Արագածոտնի մարզի ևս մեկ բնակիչ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել Արագածավան գյուղի բնակչին, որի ընթացքում Սափեյան եղբայրներից մեկը հրազենից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ, որը, սակայն, չի դիպել նրան:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներից Տ.Սափեյանն է իր անվամբ հաշվառված «MAVERICK» մոդելի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակոցներ արձակել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտների 2 խիցեր /կոնտեյներ/:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննություններ, առերեսումներ, վիճաբանության մասնակիցների բնակարաններում խուզարկություններ, որի ժամանակ հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Տ.Սափեյանն ինքնակամ ներկայացել է Արմավիրի մարզային քննչական վարչություն և հարցաքննվել: Վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում